Այս աղջկան հայրը լքել էր: Այն ինչ նա ասաց մորը, պետք է դաս լինի բոլորի համար

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Կյանքում կարևոր է կարողանալ ներել, չնայած դա  միշտ չէ, որ հեշտ է: Անգամ  ոխերիմ թշնամուն կարելի է և պետք է ներել, որովհետև դրանից կուտակված նեգատիվը առաջին հերթին վնասում է հենց  այն մարդուն, ով իր մեջ կուտակում է այն: Այս աղջկա պատմությունը կարող է անհնարին թվալ, բայց այն իրականություն է:

«Այժմ իմ աղջիկը 11 տարեկան է: Արդեն 7 տարի է նա չի տեսել իր  հորը: Վերջին անգամ  երբ նրան տեսանք, աղջիկս 2 տարեկան էր: Այդ ժամանակ նա հարցրեց, թե կարող է հրաժարվել ծնողական իրավունքներից և ալիմենտ չվճարել: Ես համաձայնվեցի… Ես ցանկանում էի փոքրիկին ավելորդ հոգեկան տանջանքներից ազատել: Աղջիկս լավ գիտեր, թե ով է իր հայրը և ինչու մեր հետ չի: Ես չէի փորձում համոզել նրան, որ նրա հայրը «Կապիտան է, որը նավարկում է հեռավոր ծովերում» : Երբ լրացավ նրա 4 տարեկանը, մենք հանկարծակի իմացանք, որ իմ նախկին ամուսինը քաղցկեղով հիվանդ է: Մենք աղջկաս հետ համաձայնվեցինք հանդիպել նրա հետ: Եվ չնայած նա խնդրել էր 2 ժամի համար, իրականում նրան 20 րոպեն էլ էր բավական: Իսկ հետո նա անհետացավ:

Մոտ մեկ տարի անց մեր ընդհանուր ծանոթը  հայտնեց, որ նա ուրիշ  ընտանիք ու երեխաներ ունի: Ես քարացա: Աղջիկս ամեն ինչ լսեց… Մենք նստեցինք մեքենա: Դուստրս շատ հանգիստ էր. Գիտեք նա ինչ ասաց ինձ?

« Մամ, դա շատ լավ է. Հայրիկը վերջապես սովորեց հայրություն անել: Ես ուրախ եմ նրա երեխաների համար..»

Եվ դա հասկանալի վիրավորոնքի, արցունքների  փոխարեն: Հենց այդ ժամանակ՝ աղջկաս խոսքերից հետո միայն ես հասկացա, թե ինչ է ներելը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am