6 պարզ և արդյունավետ դիմակ` բշտիկների դեմ


Դիմակ  սոդայով

Սա պարզագույն, բայց բավական արդյունավետ դիմակ է, որի պատրաստմանհամար մի փոքր խոնավեցրեք սոդան, հետո քսեք այն նախապես մաքրած դեմքիմաշկին, պահեք մինչև լրիվ չորանա, լվացվեք: Այս գործողությունից առաջ պետք էստուգել, թե ինչպես է արձագանքում մաշկն անմիջապես սոդայի հետ շփմանը, որիհամար մարմնի մի փոքր հատվածին ոչ մեծ քանակով այս դիմակից քսեք: Եթեակնհայտ կարմրություն և տհաճ այրոցի զգացում չկա, դիմակը կարելի է համարձակկերպով օգտագործել բշտիկներից ազատվելու համար:



Սպիտակուցային դիմակ 



Այս դիմակը պատրաստելու համար պետք է ձվի սպիտակուցը հարել` մինչև փրփրի,հետո մի քանի կաթիլ կիտրոնի հյութ ավելացնել: Դիմակը պետք է քսել դեմքի մաքուրմաշկին: Տասնհինգ րոպեից զանգվածը լվացեք, մաշկին կրեմ քսեք` նախատեսվածպրոբլեմատիկ մաշկի համար: Բշտիկների դեմ այս դիմակն արդյունավետ նեղացնումէ ծակոտիները, հանում մաշկի գրգռվածությունը, կանխում նոր պզուկներիառաջացումը:

Կարտոֆիլով դիմակ 

Ոչ մեծ կարտոֆիլը եփեք կաթի մեջ, պատրաստեք հեղուկ պյուրե և տաք վիճակումքսեք դեմքի մաքուր մաշկին: 15 րոպեից դիմակը պետք է լվանալ սկզբում տաք, իսկհետո սառը ջրով: Կարելի է օգտագործել սառցե խորանարդ:

Մեղրով դիմակ

Դեմքի մաշկի համար մեղրով դիմակը պատրաստում են նույն քանակությամբձիթապտղի յուղից և մեղրից: Խառնուրդի մեջ պետք է ավելացնել դեղնուց, ամբողջըխառնել, մինչև ձևավորվի միատարր զանգված, հետո քսել մաքուր մաշկին: Դիմակըմաքրում են քսան րոպեից` սկզբից տաք, հետո սառը ջրով:


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



Loading...

Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...