Աշխարհի 5 ամենահայտնի սեռական շեղումները


Բարի գալուստ այլասերումների զարմանահրաշ աշխարհ։ Սա իհարկե կատակ է։ Հրաշալի բան այստեղ հազիվ թե տեսնեք, իսկ ահա զարմանալի բաներ՝ ինչքան ուզեք։ Այստեղ ներկայացված են աշխարհի 5 ամենատարածված շեղումները և Մոսկվայի հայտնի սեքսոլոգ Պոլեևի մեկնաբանությունները դրանց մասին։

1. Ֆրոտերիզմ 

Я пришел к тебе с первертом



Վալենտինը երկար, բարակ ու զգայուն մատներով երաժիշտ էր։ Դա նրա մոլուցքով մարդկանց բնորոշ գծերից է։ Վալենտինի մոլուցքը կանայք էին, անգամ անծանոթ կանայք։ Նա մետրոյում ձեռք էր գցում անծանոթ կանանց։  Գրեթե ամեն օր կոնսերվատորիայից տուն վերադառնալիս նա իր տռփանքը բավարարելու համար մի կին էր ընտրում ու ձեռքով դիպչում նրա հետույքին և էլ ուր հասցներ։ Որպես կանոն, ձեռքին ջութակ պահած ինտելիգենտ տեսքով մարդը կասկածի տեղիք չէր տալիս։ «Վագոնը կտրուկ շարժվեց, մարդն էլ հանկարծակի կպավ», — մտածում էին Վալենտինի զոհերը։ Վալենտինը խուսափում էր նայել իր «զուգընկերուհիների» աչքերի մեջ։ Նա նախընտրում էր լուսավոր կերպար ստեղծել իր գլխում, իսկ տուն հասնելուն պես տարվել մաստուրբացիայով։ Ջութակն ու ֆրոտտերիզմը… Ահա նրա կյանքի հիմնական բաղկացուցիչները։



Հատկապես «նպաստավոր» ժամանակ էր նրա համար ամառը, երբ կանայք թեթև զգեստներ էին հագնում։ Իրականում Վալենտինի մոտ ամառները սովորաբար վիճակի սրացում էր նկատվում։ Նա կորցնում էր իր սովորական զգոնությունը և կարող էր մոտենալ այնպիսի կնոջ, որը միայնակ չէր երթևեկում, ինչը խստագույն տաբու է ֆրոտերիստների համար։ Բանն այն չէ, որ նա վախենում էր, որ իր քիթմռութը կջարդեն, պարզապես նրա համար ձեռք գցելը հավասարազոր էր կնոջը տիրանալու խորհրդանշական ակտին, իսկ այդտեղ երրորդն ավելորդ էր։

Մի ճակատագրական օր նա խախտեց տաբուն, սակայն պատահաբար։ Նրան թվացել էր, թե կինը միայնակ է երթևեկում, քանի որ նա միայնակ կանգնած էր մի փոքրիկ բազմոցի մոտ, որին տղամարդիկ էին նստած։ Վալենտինը զգուշորեն մոտեցավ կնոջը, կինը ճչաց, և Վալենտինը սարսափով նկատեց, որ բազմոցից վեր են կենում երեք հաղթանդամ կովկասցի։ Պարզվեց, որ կինը ինչ-որ արևելյան երկրից է, և կրկնակի ցավագին վերաբերվեց Վալենտինի տհաճ հպումին։ Նա մետրոյում ոչ թե մենակ էր երթևեկում, այլ ամուսնու և երկու եղբայրների հետ, ովքեր նստել էին, քանի որ հոգնել էին գիշերային աշխատանքից։ Ամեն ինչ սոսկ սկանդալով չավարտվեց, այլև ուժգին ծեծկռտուքով, որից հետո Վալենտինը հայտնվեց հիվանդանոցում։

Բժշկի մեկնաբանությունները

Я пришел к тебе с первертом

«Ֆրոտերիզմը գրեթե անհնար է բուժել, և ես Վալենտինին օգնում եմ սոսկ ազատվել սրացումներից։ Այս տեսակի շեղվածները սվրբ. դիմում են ինձ հենց սրացումների ժամանակ։ Ընդ որում, նրանց հաճախ կանայք են բժշկի տանում։ Այո, նրանք հաճախ ամուսնացած են լինում։ Նրանք ամուսնանում են ինչ-որ գորշ մկնիկների հետ, ովքեր չեն վրդովվում, որ իրենց ամուսիններն իրենց հետ սեքսով չեն զբաղում։ Ֆրոտերիզմով տառապող անձինք մարդկանց աչքին թոզ փչելու համար են ամուսնանում։ Որոշ դեպքերում կինը գոհ է, որ ամուսինը ժամանակին աշխատավարձը տուն է բերում, իսկ ֆրոտերիստների մեծամասնությունն ինչ-որ գրասենյակում են աշխատում։ Մեկ էլ հանկարծ մի գեղեցիկ ամառային օր զանգահարում են ֆրոտերիստի կնոջն ու ասում. «Արդեն 4 օր է, որ Ձեր ամուսինն աշխատանքի չի գալիս, բջջային հեռախոսին էլ չի պատասխանում»։ Այդժամ կինը սարսափահար մտածում է, թե ինչ կարող է պատահած լինել, որովհետև այդ ողջ ժամանակահատվածում ամուսինը սովորականի պես առավոտյան դուրս է եկել՝ իբրև թե աշխատանքի գնալու և վերադարձել է իր սովորական ժամին։ Սովորական օրերին ֆրոտերիստն իր կեղտոտ գործերն անում է հասարակական տրանսպորտում, սակայն սրացումների ժամանակ կարող է մի քանի կանգառ ուշ իջնել, նա կորցնում է ինքնատիրապետումը, դուրս է գալիս մետրոյից, մաստուրբացիայով զբաղվում ինչ-որ մուտքում, հետո վերադառնում։ Երբ ֆրոտերիստը կորցնում է ինքնատիրապետումը, ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս, և նրան բժշկի են տանում։ Բժիշկները սկսում են նրան կանոնավոր հետազոտությունների ենթարկել, օգնել սրացումների ժամանակ։ Որպես կանոն, այս մոլուցքը տարիքի հետ մարում է և ի վերջո ամբողջովին վերանում»։

2. Վուայերիզմ 

Я пришел к тебе с первертом

Ուսանող Եգորը սիրում էր զբաղվել նրանով, ինչով բազում պատանիներ իրենց կյանքի ընթացքում մի կամ մի քանի անգամ զբաղվել են։ Եգորը բարձրորակ հեռադիտակով նայում էր իրենց տներում զգեստափոխվող կանանց, սակայն ի տարբերություն սովորական պատանիների, ովքեր հակարծակի են հայտնաբերում հանդիպակաց տան բաց պատուհանից երևացող ինչ-որ հանվող կնոջ, Եգորը սիստեմատիկորեն հեռադիտակով հետևում էր ոչ միայն իր տան հարևանությամբ, այլև տնից հեռու գտնվող տների կանանց։ Վուայերիստներն իրենց համար իբրև դիտակետ հաճախ ընտրում են ասենք՝ երկհարկանի նորակառույցներ, որոնց դիմաց կան բազմահարկ շենքեր։ Այդ շենքերի բնակիչներից շատերը վարագույրը չեն քաշում, իսկ վուայերիստներն էլ օգտվում են առիթից։ Երկար որոնումներից հետո Եգորն իր համար կատարյալ տեղ գտավ։ Պարզվեց, որ նրա համալսարանի 5-հարկանի հանրակացարանի դիմաց կա մի 9-հարկանի շենք, որի ձեղնահարկ հնարավոր է սողոսկել փողոցից։ Ամեն առավոտ Եգորը գաղտնի մուտք էր գործում ձեղնահարկ ու վայելում աղջիկ համակուրսեցիների արթնանալու ու հագնվելու պահերը։ Այս պատմության ավարտը ողբերգական է։ Եգորը սովորաբար կանանց դիտում էր տանիքի՝ ապակի չունեցող պատուհանից։ Մի ձմեռային առավոտ դրա եզրը սառցակալեց հենց այն ժամանակ, երբ հեռավոր պատուհանից այն կողմ գայթակղիչ տեսարան էր բացվել։ Փորձելով դիտել մանրամասները՝ Եգորը շատ դուրս ցցվեց պատուհանից և ցած ընկավ։

Բժշկի մեկնաբանությունները

«Վուայերիստներն առաջին հերթին իրենք իրենց համար են վտանգ ներկայացնում։ Պատուհանից ընկնելու դեպքերը հազվադեպ են գրանցվում, դեպքերի մեծամասնությունում ամեն ինչ ավարտվում է խրոնիկ մրսածությամբ։ Շեղումը կատակ բան չէ։ Այս կամ այն  շեղումով տարված մարդը կախվածություն է ձեռք բերում դրանից՝ նմանվելով թմրամոլի կամ հարբեցողի։ Հենց այդ պատճառով էլ անգամ ամենասոսկալի եղանակին վուայերիստները գնում են իրենց դիտակետը, եթե իմանում են, որ այնտեղ ինչ-որ կին փոխելու է հագուստը։ Կա մի տարածված մոլորություն, ըստ որի նրանք սիրում են հետևել, թե մարդիկ ինչպես են սեքսով զբաղվում։ Իրականում նման բան չկա։ Նրանց հետաքրքրում են միայնակ կանայք, ովքեր զգեստափոխվում են։ Նրանք բնական գեղեցկության երկրպագուներ են։ Անցկացվել են բազում հետազոտություններ, որոնց շրջանակներում վուայերիստներին տվել են ստրիպտիզ ակումբների անվճար հրավիրատոմսեր։ Այդ ամենն անօգուտ է։ Մեկ անգամ գնում են ստրիպտիզ դիտելու և վերջ։ Նրանց դուր չեն գալիս նախապես բեմադրված շարժումները և բեմական վառ ներքնազգեստը։ Շեղվածը  նախընտրում է ստրիպտիզ ակումբ այցելելու փոխարեն վերադառնալ իր մշտական դիտակետ։ Նա այնտեղ է հասնում մի ժամ ավելի շուտ, քան նրա «ուսումնասիրությունների» օբյեկտը տուն կգա աշխատանքից։ Նա կարող է ժամերով կանգնել այնտեղ ու սպասել։ Այդ շեղվածներից մեկն  ինձ պատմել է իր ամենադաժան հիասթափության մասին։ Հերթական անգամ նա գնացել էր իր դիտակետը։ Նա ութից սպասում էր, թե երբ պետք է երևա այն կինը, որին ինքը սովորաբար դիտում էր։ Այդ կինը մյուս օրերին գալիս էր մինչև ժամը տասնմեկը։ Տասնմեկին կինը եկավ, սակայն հարբած վիճակում, նա հանեց միայն վերարկուն ու դրսի հագուստով պառկեց քնելու։

Սառնամանիքին երկար ժամանակ կանգնելուց վուայերիստների մոտ վաղ թե ուշ առաջանում է երիկամների բորբոքում, վերջնաղեբորբ, ոտքերի անոթների նեղացում և մի շարք այլ առողջական խնդիրներ։ Այսպիսի խնդիրների պատճոառով մի քանի ամիս հիվանդանոցում անցկացնելուց հետո նրանք դիմում են սեքսոլոգին, որպեսզի վերջինս գոնե նվազագույնի հասցնի նրանց մոլուցքը»։

 3. Էքսհիբիցիոնիզմ

Я пришел к тебе с первертом

Սվետան պատկերացնել անգամ չէր կարող, որ ինքը սեռական շեղում ունի։ Նա բժիշկ Պոլեևին դիմեց այն պատճառով, որ իրեն պարբերաբար բռնաբարում էին։ Բժիշկն անմիջապես հասկացավ, որ նրա դեպքի մեջ ինչ-որ բան այն չէ։ Բանն այն է, որ Սվետան չափազանց ճչացող էր հագնվում։ Սա իհարկե բռնաբարության արդարացում չէ։ Պարզապես բժշկի համար զարմանալի էր, որ աղջիկը կրում էր լայն լանջաբացվածքներով գրեթե ամբողջովին թափանցիկ մինի զգեստներ և բարձրակրունկ կոշիկներ։ Պարզվեց, որ նա դեռևս պատանեկան հասակից նախընտրում էր հենց այդպես հագնվել։ Դեռևս դպրոցական տարիներին նա հատուկ ուշ երեկոյան էր տուն վերադառնում պատահական մեքենաներով, ընդ որում, այնքան կարճ կիսաշրջազգեստով, որ նրա ներքնավարտիքը երևում էր։ Վարորդները նրան հաճախ տանում էին մութ անկյուններ ու նրան ստիպողաբար մղում մե՛րթ պետտինգի, մե՛րթ օրալ սեքսի (այդ ժամանակ անմիջական բռնաբարություն չէր լինում, քանի որ աղջիկն անչափահաս էր և կույս)։ Այդ ամենից հետո նա կրկին մինի էր հագնում ու դուրս գալիս։ Նա առանձնապես հաճույք չէր ստանում գգվանքներից, սակայն հպարտանում էր իր սեքսուալությամբ, որի պատճառով նրան անընդհատ «կպռշկվում» էին տղամարդիկ։

Երբ Սվետան արդեն չափահաս էր, նրան սկսեցին բռնաբարել պատահական ծանոթները, որոնք նրան դուր էին գալիս, սակայն որոնց հետ նա չէր ցանկանում առաջին իսկ հանդիպմանը սեքսով զբաղվել։ Մի երեկո Սվետան թեթև հարբել էր ռեստորանում ու սկսել կրքոտ պարել մի երիտասարդի հետ։ 15 րոպե տևած թեժ պարից հետո Սվետան ընդունեց այդ երիտասարդի հրավերը և նրա հետ միասին ուղևորվեց ավտոմեքենայով քաղաքով մեկ շրջելու։ Նրանք մինչև ժամը մեկը մեքենայով շրջում էին, համբուրվում, սակայն երբ երիտասարդը փորձեց գործը հասցնել տրամաբանական ավարտին, Սվետան կտրականապես մերժեց նրան։ Պարզվեց, որ մի շեղված էլ այդ երիտասարդն էր։ Նա կարող էր պարզապես անվերադարձ բաժանվել Սվետայից, սակայն նախընտրեց հենց այդ պահին բացել ավտոմեքենայի դուռը, հրելով դուրս գցել Սվետային ու հրաժեշտի հարված հասցնել նրա դեմքին՝ մի քանի տեղից կոտրելով նրա ստորին ծնոտը։ Տարօրինակն այն է, որ Սվետան դրությունն այնպես էր ներկայացնում, կարծես նրա կյանքի ամենամեծ խնդիրը ոչ այլինչ էր, քան դեֆորմացված ծնոտը։

Բժշկի մեկնաբանությունները

«Կանացի էկսհիբիցիոնիզմը հազվադեպ է պատահում, մինչդեռ տղամարդկանց հաճախ կարելի է տեսնել այս կամ այն վայրում իրենց սեռական օրգաններն ի ցույց դնելիս։ Ընդ որում, էկսհիբիցիոնիստը բռնաբարելու համար չի հարձակվում, սակայն շատերը համարում են, որ էկսհիբիցիոնիստը վտանգավոր մարդ է, ով բռնաբարում է իր զոհերին։ Էկսհիբիցիոնիստ տեսնելով՝ մարդիկ ճչում են, աղմուկ բարձրացնում, ծեծում նրան։ Էկսհիբիցիոնիստները շատ դժբախտ մարդիկ են։ Մոտ 35 տարեկանում նրանք անձնատուր են լինում հարբեցողությանը։ Ինչ վերաբերում է էկսհիբիցիոնիստուհիներին, նրանք վախի փոխարեն ցանկություն են առաջացնում։ Այնուամենայնիվ, նրանք նույնպես դառնում են իրենց մոլուցքի զոհերը։ Նրանց հաճախ բռնաբարում են, վարակում վեներական հիվանդություններով, սակայն նրանք, միևնույննն է, շարունակում են զբաղվել էկսհիբիցիոնիզմով։ Սովորական կնոջ համար բռնաբարությունն այնպիսի վերք է, որը տարիներ շարունակ, իսկ ոմանց մոտ անգամ ողջ կյանքի ընթացքում չի սպիանում։ Բռնաբարության ենթարկվածը երկար ժամանակ ճնշված է լինում, խուսափում է տղամարդկանցից, որոշ դեպքերում՝ ամուսնանում առաջին պատահածի հետ։  Էկսհիբիցիոնիստուհին արդեն երրորդ օրը մոռանում է բռնաբարության մասին։ Իմ պացիենտները պատմում են տասնյակ բռնաբարությունների ու բռնաբարության հարյուրավոր փորձերի մասին, սակայն նրանք այդ ամենն այնպես են պատմում, ասես նրանց ընդամենը հրել են ավտոբուսի մեջ։ Ժամանակակից հետազոտությունների համաձայն «մայթային» էկսհիբիցիոնիստուհիների մեծ մասը տառապում են կա՛մ թույլ սեռական ցանկությունից, կա՛մ անորգազմիայից։ Նրանք համարում են, որ իրենց փոխհատուցվում է իրենց ինտիմ կյանքի ձախորդությունների համար այն ժամանակ, երբ իրենք սեռական ցանկություն են առաջացնում տղամարդկանց մեջ և հրաժարվում բավարարել նրանց։  Եթե իրենց մերժումը չի անցնում, նրանք բռնաբարությունը ընկալում են իբրև իրենց հափշտակության վարձը։

Կանացի էկսհիբիցիոնիզմի ևս մեկ պատճառ կարող է լինել ոչ լիարժեք ընտանիքում մեծանալը կամ հոր էմոցիոնալ անտարբերությունը։ Եթե Դուք Ձեր աղջկա մեջ նկատեք իր մարմինն ի ցույց դնելու միտում, պետք չէ կտրուկ քննադատել նրա հագնվելու ոճը։ Համբերատար կերպով ասե՛ք Ձեր աղջկան, որ նա գեղեցիկ աղջիկ է, սակայն բարեմասնությունները մի փոքր քողարկելու դեպքում նրա գեղեցկությունն էլ ավելի շատ կտպավորի տղամարդուն։ Անպայման նրան մասնագետի մոտ տարեք, սակայն ոչ նրա չափազանց բաց հագնվելու առիթով։ Գտեք ցանկացած այլ պատրվակ։ Օրինակ՝ ոչ բավարար հետաքրքրությունն ուսման, աշխատանքի կամ տնային գործերի հանդեպ։ Հիշե՛ք, որ կանացի բարեմասնությունները ցուցադրելու միտումը կարող է վերացվել միայն ամենավաղ փուլում։ Երբ երիտասարդ կինը սովորի լող տալ տղամարդկանց հիացական հայացքների մեջ, նրան արդեն անհնար կլինի օգնել»։

 4. Մազոխիզմ

Я пришел к тебе с первертом

Բարձրահասակ սևահեր գեղեցկուհի Նաստյան Մոսկվա էր եկել մի հեռավոր հյուսիսային քաղաքից։ Չնայած, որ նա այնտեղ ծանոթներ չուներ, նրան հաջողվեց ընդունվել հեղինակավոր ԲՈւՀ-երից մեկի տնտեսագիտական ֆակուլտետ։ ԲՈւՀ-ն ավարտելուց հետո նա կարողացավ լավ աշխատանքի ընդունվել։ Նա ամուսնացավ իր նախկին դասարանցու հետ, ով նրա հետևից եկել էր մայրաքաղաք։ Շուտով նրանք դուստր ունեցան։ Հետո Նաստյան սկսեց սիրեկան պահել։ Դա արտաքուստ ինտելիգենտ ու համեստ տղամարդ էր, ով նրան այնպիսի հաճույք էր պարգևել, որը պարզապես խենթացրել էր նրան։ Պարզվեց, որ Սվետան խենթանալու աստիճան գրգռվում է, երբ գոտով հարվածում են նրա հետույքին ու այնպես ուժգին կծում, որ նրանից սկսում է արյուն գալ։ Սկզբնական շրջանում դա նման էր անշառ խաղի։ Նաստյան ամեն շաբաթ գնում էր սիրեկանի հետ հանդիպման։ Հանդիպումներին հաջորդող առավոտները Նաստյան հաճույքով խոժոռվում էր ցավից, երբ նստում էր իր աշխատանքային բազկաթոռին։ Այդ ժամանակ նրա մարմինը հիշեցնում էր նրան հաճույքի մասին։ Ամուսնու հետ սեռական կյանքը, որը գրեթե դադարել էր ծննդաբերությունից հետո, տաղտկալի մղձավանջ էր թվում նրան։ Նաստյայի ամուսինը նրան իսկի մերկ տեսնելու հնարավորություն չուներ և այդ պատճառով հարցեր չէր տալիս հետույքի հատվածում գոտու հարվածներից մնացած հետքերի մասին։

Ժամանակ էր անցել, սկզբնական զգացողությունները բբթացել էին, և Նաստյան սկսել էր ավելի ու ավելի շատ դաժանություն պահանջել սիրեկանից։ Ամեն հանդիպումից հետո նրա հետույքը արնաթաթախ էր լինում, ու նա մի քանի օր առհասարակ չէր կարողանում նստել և քնում էր միայն փորի վրա։  Նրա համար ամենաահավորն այն էր, որ մեկ տարուց նրա սիրեկանն սկսեց այլ կանանց հետ հանդիպել և շուտով առաջարկեց բաժանվել։ Նաստյան չէր կարողանում իր կյանքը պատկերացնել առանց ամենշաբաթյա ճիպոտահարության։

Խուճապահար Նաստյան սկսեց իր համար զուգընկերներ փնտրել ինտերնետով։ Նա հաշվի չէր առել, որ թեպետ իր նախկին սիրեկանը կանգ էր առել իրեն վերջնականապես խեղանդամ չդարձնելու համար, անծանոթ մարդը կարող էր կանգ չառնել. անծանոթի հետ ամեն ինչ անկանխատեսելի է։ Մի անգամ նա մի այնպիսի մարդու հետ հանդիպեց, ով ոտքից գլուխ մի լավ քոթակեց նրան՝ կապտուկներ թողնելով անգամ դեմքի վրա։ Դա արդեն անհնար էր թաքցնել տանը, և այդ դեպքից հետո Նաստյան ու ամուսինն ամուսնալուծվեցին։ Նրա դուստրը սարսափում էր՝ տեսնելով, որ մայրը շարունակ ծեծված էր տուն վերադառնում։ Նաստյան վերջապես որոշեց սեքսոլոգի դիմել։

Բժշկի մեկնաբանությունները

Я пришел к тебе с первертом

«Նաստյան ինձ դիմեց, երբ նրա վիճակը խիստ սրվել էր։ Նեյրելեպտիկ դեղամիջոցների ու հիպնոսի միջոցով ինձ հաջողվեց աստիճանաբար վերացնել մազոխիզմի ախտանշանները։ Նա անգամ մշատական բոյֆրենդ գտավ, իսկ հետո նա անսպասելիորեն անհետացավ։ Չգիտեմ, թե նրա հետ ինչ է կատարվում հիմա և վախենում եմ ենթադրել ամենավատը։ Բոլոր դեպքերում մազոխիզմը շեղումների մեծ մասի պես ենթակա չէ լիակատար բուժման։ Դրա հիմքերը գալիս են մանկությունից, երբ անտարբեր ծնողները ինչ-որ բանի համար ֆիզիկական պատժի են ենթարկում աղջիկներին, գոտով հարվածում նրանց հետույքին։ Ընդ որում, այս պատիժներն աղջիկների կողմից ընկալվում են իբրև արժանի պատիժ, դեռ ավելին՝ իբրև ուշադրոււթյան դրսևորում ծնողների կողմից։ Դրանք սկսում են դուր գալ աղջիկներին։ Այդպիսի աղջկա առաջին էրոտիկ ֆանտազիաները, մասնավորապես մաստուրբացիայի ժամանակ ունեցած ֆանտազիաները, ներառում են կոպիտ վերաբերմունքի, ապտակների, անպարկեշտ խոսքերի և առհասարակ պատժի տեսարաններ։ Ընդ որում, հայտնի է, որ մազոխիստներն ավելի շատ են զբաղվում մաստուրբացիայով, քան մյուս դեռահաս աղջիկները, և հետևաբար նրանց մոտ սեռականությունն ավելի վառ է արտահայտված։ XIX  դարի գերմանացի հոգեբույժ Ռիխարդ ֆոն Կրաֆտ-Էբգինը նշել է, որ մազոխիզմով տառապող կանայք նիհար են և ոչ մի տարիքում հակված չեն գիրանալու։ Ինչ վերաբերում է տղամարդ մազոխիստներին, նրանք շատ հազվադեպ են պատահում։ Օրինակ՝ ողջ Մոսկվայում հազիվ թե 30 հոգի գտնվի»։

5. Ֆետիշիզմ

Я пришел к тебе с первертом

Օլեգը երբեք կանացի ուշադրության պակաս չէր զգացել։ Նա բարձրահասակ ու գեղեցիկ տղամարդ էր, ավարտել էր հեղինակավոր ԲՈՒՀ, ուներ բարձր աշխատավարձով աշխատանք։ Դեռևս դպրոցական տարիքից Օլեգին շրջապատում էին նրանով հիացած աղջիկները, սակայն Օլեգն անտարբեր էր նրանց նկատմամբ։ Նա հաճախ սկսում էր հանդիպել այդ աղջիկների հետ, սակայն աղջիկներից և ոչ մեկին չէր հաջողվում հայտնվել նրա անկողնում։ Ի վերջո Օլեգի ծանոթների շրջանում շշուկներ տարածվեցին, որ նա իմպոտենտ է։ Իրականում ամեն ինչ շատ ավելի լուրջ էր։ Օլեգը գաղտնի մոլուցք ուներ։ Նա միայն այն ժամանակ էր գրգռվում, երբ հոտ էր քաշում կանանց կեղտոտ ոտքերից, լվանում դրանք ու անդամով հպվում դրանց։ Ինչ-որ կերպ իր ցանկությունները բավարարելու համար Օլեգը պեդիկյուրի մասնագետ դարձավ ու ազատ ժամանակ գնում էր հաճախորդների տները։ Սակայն կանանց մեծամասնությունը, ովքեր պեդիկյուրի մասնագետ են կանչում տուն, նախապես լվանում են իրենց ոտքերը։ Բնականաբար, կանայք շփոթվում էին, երբ Օլեգն առաջարկում էր լվանալ նրանց ոտքերը և հաճախ ասում, որ հարկ չկա։

Ի վերջո Օլեգը խորամուխ եղավ ինտերնետով գտնել այնպիսի մեկին, ով կբավարարեր իրեն։ Այնտեղ նա գտավ այնպիսի մարդկանց, ովքեր պատրաստ էին գումարի դիմաց բավարարել նրա ցանկացած քմահաճույքը։ Այնուամենայնիվ, այստեղ ևս ամեն ինչ հարթ չէր։ Օլեգը ցանկանում էր միանգամից 2 կնոջ կեղտոտ ոտքեր ունենալ իր հայեցողության տակ, և որ կանանցից մեկը վիբրատոր տեղադրեր իր հետույքում (Օլեգն այսպիսի գաղտնի մոլուցք էլ ուներ)։ Իր երևակայություններն իրականացնելու համար նա սկսեց զանգել Մոսկվայի բոլոր մարմնավաճառներին և ի վերջո գտավ իր ցանկացածը Կորոլյով քաղաքում։ Խարխուլ հինգհարկանի շենքի մոտ նրան դիմավորեցին երկու շատ տգեղ կին, որոնք բնավ նման չէին ինտերնետում տեղադրված լուսանկարներում պատկերված կանանց։ Նրանք ասացին, որ իրենց բնակարանը վերանորոգվում է և առաջարկեցին հենց մեքենայում անել այն, ինչի համար եկել էին։ Հենց այդպես էլ վարվեցին, սակայն սա Օլեգի համար նվաստացուցիչ պահ էր, որը ստիպեց Օլեգին բժշկի դիմել։

Բժշկի մեկնաբանությունները

«Մենք շատ արդյունավետ կերպով աշխատեցինք Օլեգի հետ, ու նրա մոտ հիմա ամեն ինչ կարգին է։ Սակայն իմ գործունեության մեջ այսօրինակ դեպքերը բացառություն են կազմում։ Ֆետիշիզմը ամենաքիչ հետազոտված շեղումներից է, քանի որ ֆետիշները գրեթե երբեք բժշկի չեն դիմում»։


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



Loading...

Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...