«Մյուս անուններն իրեն համապատասխան չէին». Արամ MP3-ն ու կինն ընտրել են նորածին որդու անունը

Արամ MP3-ն 2 օր առաջ կրկին հայր է դարձել։ Tert.am Life-ը առաջինն իր ընթերցողներին հայտնեց ուրախալի նորությունը, հիմա էլ երգիչն առաջինը մեզ է  հայտնել որդու անունը, որի շուրջ երկար են մտածել։

 

Արամն ու Աննան որդու ծննդյան հաջորդ օրն են կողմնորոշվել՝ ինչ անուն կսազի նրան։ Փոքրիկի լուսանկարն արդեն տարածվել էր, իսկ անունը դեռ հայտնի չէր։

 

«Առնոյի ժամանակ էլ երկար մտածեցինք, հիմա էլ այդպես ստացվեց։ Ի վերջո, որոշեցինք, որ նա Դավիթն է։ Կարելի է ասել, բացառման տարբերակով ընտրեցինք այդ անունը, քանի որ մյուս անունները, ընդհանրապես, չէին համապատասխանում իր արտաքինին»,– ասաց Արամը։ Երգչի ավագ որդին`  Առնոն, ևս գոհ է այդ տարբերակից։ Արամը նշեց, որ որդին չափազանց  շատ տարբերակներ էր առաջարկել, Դավիթը ևս եղել էր այդ ցանկում։

 

 

Առնոն արդեն հանդիպել է եղբորը։ Նա շատ երկար էր սպասել Դավթի ծննդին, այնպես որ, 6–ամյա տղան հիմա  երջանիկ է։ «Իրենց հանդիպումը հիանալի անցավ։ Հիմա ամեն օր ուզում է տեսնել եղբորը։ Ասում եմ` դասերդ պատրաստիր, որ գնանք իր մոտ»,– պատմեց դերասանը։

 

Արամն ու Աննան քառասունք չեն պահում երեխայի համար։ Նրանք առաջին իսկ օրը հրապարակել են որդու լուսանկարը, քանի որ սնահավատ չեն։

 

 

 

Աղբյուր