21-րդ դարի էթիկետի այս 15 կանոնները պետք է իմանան անխտիր բոլորը


Էթիկետը պարզապես ձևականություն չէ, որը գալիս է դարերի խորքից։ Դրանք նորմեր են, որոնք ստեղծվել են այն նպատակով, որ օտար մարդիկ իրենց հարմարավետ զգան մեր ներկայությամբ։
Ձեզ ենք ներկայացնում 21-րդ դարի էթիկետի պարտադիր կանոններ, որոնց չիմացությունը կարող է անհարմար դրության մեջ դնել Ձեզ։

Ողջունելու ժամանակ
Անկախ Ձեր դիրքից՝ որևէ տեղ մտնելիս պետք է առաջինը բարևեք։
Ձեռքսեղմումից առաջ տղամարդը պետք է հանի ձեռնոցը։
Տաքսի նստելիս առաջինը դուք բարևեք վարորդին։
Եթե կանգնած մարդը ձեռք է մեկնում նստածին, ապա նստածը պետք է անպայման վեր կենա, նոր սեղմի դիմացինի ձեռքը։
Պետք է սեղանի վրայով անցկացնել ձեռքը և բարևել որևէ մեկին։
Հյուր գնալիս
Եթե Ձեզ խնջույքի են հրավիրել, մի հարցրեք, թե, բացի ձեզնից, ով է լինելու այնտեղ։
Եթե Ձեր տուն հյուրեր են եկել, անջատեք հեռուստացույցը և կտրվեք համակարգչից։
Սեղանի շուրջ նստելուց հետո պետք է ուտել միայն նրանից հետո, երբ տան տերը կնստի։
Հյուր գնալիս կամ ընդունելիս մի զրուցեք հեռախոսով ավելի քան 5 րոպե։



Ռեստորանում
Չի կարելի ուզել հաշիվը, եթե Ձեզ հետ գտնվող մարդը դեռ չի ավարտել ուտելը։
Չի կարելի սեղանի անձեռոցիկներն օգտագործել քիթ սրբելու համար։
Չի կարելի մոտենալ Ձեր ծանոթին, եթե նա անծանոթ մարդկանց հետ նստած է ռեստորանում. դա կարելի է անել միայն հրավերից հետո։
Հյութ լցնելիս առաջինը թարմացրեք դիմացինի գավաթը, իսկ հետո նոր՝ Ձերը։
Ընդհանուր ափսեից մի ընտրեք լավագույն կտորը. վերցրեք այն կտորը, որն առավել մոտ է Ձեզ։



 

 

 

Աղբյուր


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



Loading...

Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...