Մարմնի տարբեր կառուցվածքներ և յուրաքանչյուրին համապատասխան կիսաշրջազգեստի ընտրություն

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Ցանկացած կին ցանկանում է գրավիչ տեսք ունենալ, սակայն իդեալական արդյունքի հասնելն այնքան էլ հեշտ չի: Շատերը գնում են հագուստ ճաշակին և ժամանակակից ոճին համապատասխան: Բայց չեն պատկերացնում,որ ամենաոճային հագուստը կրաղ է չհամապատասխանել մարմնի ձևին: Այժմ ընտրենք կիսաշրջազգեստներ:

Որպեսզի կատարեք կիսաշրջազգեստի ճիշտ ընտրություն, կարող եք հետևել նշված խորհուրդներին.

Մարմնի կառուցվածքներ

  1. Եռանկյուն կամ տանձ

 

Հիմնական հատկություններ – նեղ ուսեր, հստակ գոտկատեղ/տալիա/, մեծ կոնքեր/տազ/

Կանայք, ովքեր ունեն մարմնի այսպիսի կառուցվածք, պետք է ընտրեն կիսաշրջազգեստի արև և A ձևերը: Եվ նրանց հետ գեղեցիկ է լայն ոճով վերնահագուստ/բլուզկա/: Հագուստի այս տեսակ ընտրությունը մարմնին կբերի ավելի բալանսավորված  տեսքի:

Կարող եք ըտրել նաև ուղիղ ոճերի կիսաշրջազգեստներ:

  1. Շրջած եռանկյուն

Հիմնական հատկություններ – կոնքերից լայն ուսեր

Այս տեսակ կազմվածքի դեպքում կարելի է ընտրել ուղիղ, ծալքերով, ներքևում լայնացող/ տրապեցիա/ կիսաշրջազգեստներ և, նաև՝ կիսաշրջազգեստ-տաբատ:

  1. Ավազով ժամացույց

Հիմնական հատկություններ – բարակ գոտկատեղ, հարուստ կուրծք և կոնքեր/տազ/

Այս կազմվածքը համարվում է ամենագրավիչներից մեկը:  Գեղեցիկ կդիտվեն քիչ ծալքերով՝ թեքությամբ և մատիտ-կիսաշրջազգեստները: Կարող եք կրել նաև կարճ կիսաշրջազգեստներ, եթե, իհարկե ունեք գեղեցիկ ու սլացիկ ոտքեր: Աշխատեք ընդգծել գոտկատեղը և խուսափել լայն ոճի հագուստներից, որոնք կարող են գիրացնել:

  1. Խնձոր կամ կլոր

Հիմնական հատկություններ – կլոր ուսեր, փքված փոր, տափակ հետույք

Այս տեսակ կազմվածքի դեպքում կարելի է ընտրել ներքևում լայնացող կիսաշրջազգեստներ: Հարկավոր է հրաժարվել կարճ և մատիտ կիսաշրջազգեստներ կրելուց:

  1. Ողղանկյուն

Հիմնական հատկություններ – հավասար լայնության ուսեր և կոնքեր, հաստ /չընդգծված/գոտկատեղ

Այս տեսակ կազմվածքի դեպքում կարելի է կրել կակաչ-տեսակի, ուղիղ, մատիտ, A -տեսակի կիսաշրջազգեստներ:   Այս տեսակները կդարձնեն ավելի կանացի:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am