Այս բնական օշարակը կօգնի ձեզ ազատվել հազից 1 օրվա ընթացքում

Ամենատհաճ բաներից մեկը, որը մենք կարող ենք մրսածության ժամանակ զգալ, համարվում է հազը։

Այն կարող է ձեզ անհանգստացնել ամբողջ օրվա ընթացքում և թույլ չտալ ձեզ հանգիստ քնել գիշերը։ Եվ եթե այն չբուժեք, կարող է առաջացնել առողջության հետ կապված ուրիշ վտանգավոր խնդիրներ։

Այդ պատճառով էլ մենք առաջարկում ենք միանգամից միջոցներ կիրառել այդ խնդրի դեմ պայքարելու համար։ Ամենալավ լուծումը, բնականաբար, համարվում է բնական միջոցը։

Մենք առաջարկում ենք ձեզ սուպեր արդյունավետ բաղադրատոմս, որը կազատի ձեզ հազից։ Այն օգնում է անցկացնել կոկորդի ցավը, վերացնում է միկրոբները և վերացնում է հազը գրեթե մեկ օրում։

Առաջարկում ենք այս միջոցը օգտագործել մրսածության, գրիպի և ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում, քանի որ այն ամրացնում է իմունային համակարգը։

Պատրաստել և օգտագործել այն բավականին հեշտ է և պահպանել այն կարելի է 2 ամսվա ընթացքում։

Բաղադրիչներ՝

  • 2 ճաշի գդալ քերած կամ փոշիացված կոճապղպեղ,
  • 2 ճաշի գդալ տուղտի արմատ,
  • 2 ճաշի գդալ չոր երիցուկի ծաղիկներ,
  • 2 ճաշի գդալ  կիտրոնի հյութ,
  • 1 թեյի գդալ Ցեյլոնի դարչին,
  • 200 մլ բնական մեղր,
  • 300 մլ մաքուր ջուր։

Եռացրեք ջուրը, իսկ հետո ավելացրեք տուղտի արմատները և տաքացրեք գոլորշու վրա 15 րոպե։ Ավելացրեք երիցուկի ծաղիկները և կոճապղպեղի արմատները, տաքացրեք այն 2-3 րոպե, ավելացրեք դարչինը և տաքացրեք ևս 20 րոպե։

Վերջում ավելացրեք կիտրոնի հյութ և մեղր ու լավ խառնեք այն։ Պահպանել ամուր փակված ապակե տարայում՝ դնելով այն սառնարանում ամենաշատը 2 ամիս։

Խորհուրդ է տրվում օգտագործել մեկ ճաշի գդալ այս օշարակից, հազի դեպքում՝ 3 անգամ օրվա ընթացքում։ Իսկ այլ նպատակով փորձարկելու դեպքում օգտագործել 1 ճաշի գդալ, օրվա ընթացքում մեկ անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։

Չնայած այս օշարակը շատ արդյունավետ է նաև երեխաների համար, միևնույն է, չի թույլատրվում նրանց օգտագործել մեկ թեյի գդալից շատ մեկ օրվա ընթացքում և մի մոռացեք խորհրդակցել բժշկի հետ այս օշարակը բուժման նպատակով օգտագործելուց առաջ։

Եթե դուք դեռ չեք փորձել այս օշարակը, ապա շտապեք անել դա, եթե հազը թույլ չի տալիս ձեզ վայելել կյանքը։

 

 

Աղբյուր