Ահա, թե ով է «Քաղաքումի» Մելոյի երկրորդ կինը. ՖՈՏՈ

Esem.am-ը գրում է․

«Բանակում», «Քաղաքում» հեռուստասերիալներից հայտնի Մելոն՝ իրականում Գևորգ Մանուկյանը երկրորդ անգամ է ամուսնացել:

ESem.am-ին հայտնի է դարձել, որ նրա և ընտրյալի՝ Աննա Իգիթյանի հարսանիքը կայացել է նոյեմբերի 24-ին: Սուրբ Հովհաննես եկեղեցում Գևորգն ու Աննան փոխանակվել են ամուսնական մատանիներով, միմյանց տեր և հնազանդ լինելու, հավերժ սիրելու երդում տվել:

Աստծո օրհնությունը ստանալուց հետո զույգն ուղևորվել է հարսանեկան ֆոտոշարք անելու, այնուհետև խնջույքի:) Զույգն ամուսնական ֆոտոշարքն անցել է Հաղթանակի զբոսայգում:

Գևորգին և Աննային շնորհավորելու էին գնացել մի շարք հայտնիներ՝ Անաիս Սարդարյանը, Էմիլ Գալստյանը, Սոնա Մաթևոսյանը, Հովհաննես Դավթյանը, Դիանա Գրիգորյանը և այլք, իսկ ազաբի դերում հանդես է եկել «Քաղաքումի» Վարուժը՝ իրականում՝  Գոռ Հարությունյանը:

ESem.am-ը շնորհավորում է զույգին ու երջանկություն մաղթում, իսկ ընթերցողներին խոստանում ավելի ուշ այլ մանրամասներ հայտնել:

 

 

Աղբյուր