«Թունավոր սրսկումներ պարունակող լոլիկը վաճառում ենք հայերին ու քրդերին». թուրք արտադրողրին ու քրդերին». թուրք արտադրող


iravunk.com-ը գրում է. «Այն, ինչի մասին երկար ժամանակ լռում են հայկական շուկայում, բավական անթաքույց դրա մասին բարձրաձայնում են թուրքական հեռուստաալիքները: Օրերս TRT հեռուստաալիքով թուրք լրագրողը հաղորդում էր պատրաստել թուրքական գյուղմթերք արտադրողների մասին: Լրագրողի հարցադրումներին ի պատասխան, գյուղմթերք արտադրող ընկերություններից մեկի ղեկավարը հպարտորեն նշեց, որ իրենք արտադրում են երկու տեսակ լոլիկ՝ մի մասը մշակում են բնական ճանապարհով՝ տեղական սպառողի համար: Իսկ մյուս մասը նախատեսված է արտահանման համար: Թե ինչով են դրանք տարբերվում միմյանցից, թուրք արտադրողն անկեղծորեն ասաց.

«Այն մասը, որն արհեստական ճանապարհով է աճեցվում և թունավոր սրսկումներ է պարունակում, մենք վաճառում ենք ոչ բարեկամ ժողովուրդներին, ինչպիսիք են հայերը, քրդերը: Բնական է, որ մենք չենք կարող վտանգել մեր ապագա սերնդին` նման արտադրանք հրամցնելով»: Իսկ թե ինչպես և ինչ ճանապարհով են թուրքական թունավոր լոլիկները սողոսկում հայկական շուկա, սա արդեն օր առաջ պարզաբանելու կարիք ունի և շուափույթ ուսումնասիրման»:



Հրանտ Սարաֆյան




Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...
Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



Loading...

loading...