Բաղադրիչներ
- Նրբաբլիթի համար՝
- ալյուր — 125 գր
- կաթ — 350 մլ
- ձու — 2 հատ
- շաքարավազ — 30 գր
- կակաո — 30 գր
- բուսայուղ — 2 ճ/գդ
- Ջնարակի համար՝
- շոկոլադ սև — 100 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ — 80 մլ
- Պրալինեի՝
- պնդուկ — 50 գր
- շաքարավազ — 75 գր
Պատրաստման եղանակ
- Ձվերը հարում ենք, ավելացնում կաթը, ալյուրը, կակաոն ու շաքարավազը: Զանգվածը լավ հարում ենք և թողնում ենք մի քանի ժամ, որ հանգստանա:
Նրբաբլիթները շերեփով լցնում ենք նախօրոք տաքացրած, բուսայուղապատ տապակի մեջ և թողնում 50 վայրկյան, այնուհետև զգուշությամբ շրջում ենք և թողնում 30 վայրկյան:
- Սերուցքը տաքացնում ենք, լցնում շոկոլադի վրա և ջոլորշու վրա հալեցնում: Թողնում ենք մի փոքր հովանա և քսում ենք նրբաբլիթներին:
Պատրաստում ենք պրալինեն: Պնդուկները 10 րոպեով տեղափոխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցը, հանում ենք, կեղևազրկում և մանրացնում:
Շաքարավազը լցնում ենք փոքր կաթսայի մեջ և մարմանդ կրակին անընդհատ խառնելով հալեցնում: Այնուհետև ավելացնում ենք պնդուկը և խառնում: Պրալինեն պարտաստ է:
Նրբաբլիթները զարդարում ենք շոկոլադով ու պրալինեով և մատուցում:
- Համեղ է: