Մոռացե՛ք էկրանի վրայի քերծվածքների մասին. դրանք վերացնելու 5 պարզ եղանակ

Ներկայացնում ենք քերծվածքները վայրկենապես անհետացնող 5 եղանակ:

Քերծվածքները սիրելի սարքերի վրա, ցավոք, անխուսափելի իրականություն են: Նոր գնված սարքերի էկրանը փայլում է, սական մեկ շաբաթ անց դրա վրա հայտնվում են խոշոր ու մանր քերծվածքներ, ինչը մտահոգվելու առիթ է տալիս:

Լավ է, որ կա մի քանի կախարդական միջոց, որը էկրանը կփրկի վնասվելուց:

1.Ատամի մածուկ

Քերծվածքները վերացնելու առաջին միջոցը նորմալ ատամի մածուկն է, այլ ոչ թե գելի հիման վրա պատրաստված մածուկը: Վերցրեք մի փոքր մածուկ բամբակե խծուծի կամ մաքուր կտորի վրա, այն զգույշ քսեք էկրանի այն վայրի վրա, որտեղ գտնվում է քերծվածքը: Դրանից հետո էկրանը մաքրեք թաց կտորով, որ հեռացնեք ավելորդ մածուկը:

2. Ավտոմոբիլային միջոցներ քերծվածքների վերացման համար

Այնպիսի ավտոմոբիլային ծածկույթներ, ինչպիսիք են Turtle Wax-ը, 3M Scratch-ն ու Swirl Remover-ը, կարող են նվազագույնի հասցնել կամ ընդհանրապես ազատել քերծվածքներից: Պարզապես կրեմը քսեք մաքուր, փաուկ կտորի վրա ու շրջանաձև շարժումներով մաքրեք էկրանը:

3. Սննդային սոդա

Սննդային սոդան կարող է թույլատրելի եղանակ լինել քերծվածքների վերացման համար: Սոդան թրջեք ջրով, որ ստացվի համասեռ զանգված, մածուկը քսեք կտորի վրա ու մաքրեք էկրանը:

4. Մանկական ցանափոշի

Մանկական ցանափոշին խառնեք ջրին, մաքրեք էկրանն այնպես, ինչպես սոդայի դեպքում:

5. Բուսական յուղ

Շատ մանր քերծվածքների համար այն ժամանակավոր լուծման միջոց է: 1 կաթիլ ձեթը կարող է էկրանին վերադարձնել նախկին փայլը:

 

 

 

Աղբյուր