Աշխարհի ամենաերիտասարդ մոր պատմությունը մինչև օրս շոկ է առաջացնում

Լինա Մեդինայի պատմությունը տեղի է ունեցել 70 տարի առաջ, սակայն դրան մինչև օրս դժվար է հավատալ։

Լինա Մեդինան ծնվել էր 1933 թ.–ի սեպտեմբերի 27–ին, Պերու փոքրիկ քաղաքում։ Ընտանիքում 9 երեխա էին, բայց հենց այս փոքրիկի կյանքը կտրուկ փոխվեց։

Երբ Լինան դեռ շատ փոքր էր, նրա որովայնը սկսեց արագ մեծանալ, և բժիշկները նրա մոտ ուռուց կասկածեցին։ Ռենտգեն ախտորոշումից հետո պարզվեց անհավանական իրողությունը. աղջնակը 7 ամսեկան հղի էր։

Երբ աղջնակը ծնեց իր առաջնեկին` Ժերարդին, ընդամենը 5 տարեկան 7 ամսեկան էր։ Քանի որ Լինան դեռ ամբողջովին ձևավորված չէր, բժիշկները կեսարյան հատում արեցին։ Տղան կշռում էր 2,7 կգ և ամբողջովին առողջ էր։

Լինա Մեդինան ամբողջ աշխարհի բժիշկների հետաքրքրությունն առաջացրեց։ Պարզվեց, որ ամբողջ մեղավորը հիվանդությունն էր, որը վաղաժամ սեռական հասունություն է առաջացնում։ Երեխայի մոտ մենարխեն (առաջին դաշտան) սկսվել էր, երբ վերջինս 8 ամսեկան է եղել, իսկ արդեն 4 տարեկանում նրա մոտ ամբողջովին ձևավորված է եղել կաթնագեղձերը։

Լինան երբեք չէր խոսում երեխայի հոր և բեղմնավորման մասին։ Աղջկա հայրը ձերբակալվել էր բռնաբարության մեղադրանքով, բայց շուտով նրան բաց թողեցին` ապացույցների բացակայության պատճառով։

Լինայի առաջին որդին մահացավ 40 տարեկան հասակում` ոսկրածուծի հիվանդությունից։ Նա մեծացել էր իր մոր հետ` ենթադրելով, որ նա իր քույրն է։ Միայն 10 տարեկանում նրան պատմեցին ճշմարտությունը։

Այսօր Լինան ապրում է իր ամուսնու` Պաուլոի հետ, Մեքսիկայում։ Նրանք որդի ունեն, որին կինն ունեցել է 38 տարեկան հասակում։

Լինա Մեդինայի պատմությունը հիրավի անհավանական է։ Պատահականորեն 5–ամյա աղջնակը մտավ պատմության մեջ, որպես ամենաերիտասարդ մայր։ Բնականաբար, նրա պատմությունը գրավեց լայն հասարակության ուշադրությունը, և դրանով աղջկա կյանքը դրամատիկ ընթացք ստացավ։ Այժմ նա փորձում է հեռու մնալ լրագրողներից։