Բաղադրիչներ
- Շոկոլադե բիսկվիթի համար՝
- կակաո — 2 ճ/գդ
- ալյուր — 4 ճ/գդ
- շաքարավազ — 4 ճ/գդ
- բուսայուղ — 1 ճ/գդ
- փխրեցուցիչ — 1 թ/գդ
- ձու — 4 հատ
- Կրեմի համար՝
- կարագ — 200 գր
- պուդինգ — 40 գր
- կաթ — 400 մլ
- շաքարավազ — 2 ճ/գդ
- Սալորաչրով շերտի համար՝
- կակաո — 3 ճ/գդ
- շաքարավազ — 3 ճ/գդ
- չիր սալորի — 350 գր
- կարագ — 50 գր
- թթվասեր — 6 ճ/գդ
- Շոկոլադե օշարակի համար՝
- կակաո — 1 ճ/գդ
- շաքարավազ — 2 ճ/գդ
- կաթ — 150 մլ
- Ինչպես նաև՝
- ալյուր — 1 ճ/գդ
- կարագ — 1 ճ/գդ
Պատրաստման եղանակ
- Պատրաստում ենք շոկոլադե բիսկվիթը: Դեղնուցներն ու սպիտակուցները առանձնացնում ենք. սպիտակուցները լավ հարում ենք, իսկ դեղնուցները հարում ենք շաքարավազի հետ: Զանգվածները միացնում ենք իրար, ավելացնում ալյուրը, կակաոն, փխրեցուցիչն ու բուսայուղը և զանգված լավ խառնում ենք:
- Խմորը լցնում եք բուսայուղապատ 20 х 20 սմ տրամագիծ ունեցող ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 25-30 րոպե: Պատրաստ լինելը ստուգում ենք փայտիկով:
- Պատրաստում ենք շոկոլադե օշարակը: Կաթը, շաքարավազն ու կակաոն լցնում ենք կաթսայի մեջ և մարմանդ կրակին՝ անընդհատ խառնելով տաքացնում այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված:
Բիսկվիթը ծակծկում ենք և տոգորում օշարակով:
- Պատրաստում ենք կրեմը: Պուդինգը, կաթն ու շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ և մարմանդ կրակին՝ անընդհատ խառնելով եռացնում այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված: Զանգվածը հովացնում ենք: Ցանկության դեպքում կարող ենք 2 ճ/գդ կոնյակ ավելացնել: Կրեմը քսում ենք բիսկվիթի վրա և հավասարեցնում:
- Եթե սալորաչիրը պինդ է, լցնում ենք եռման ջրի մեջ, մի քանի րոպե թողնում և հանում ենք: Այնուհետև սալորաչիրը մանր կտրատում ենք:
Задать изображение - Պատրաստում ենք ջնարակը: Կական, թթվասերը, շաքարավազն ու կարագը լցնում ենք կաթսայի մեջ և մարմանդ կրակին՝ անընդհատ խառնելով տաքացնում այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված:
Սալորաչիրը լցնում ենք տորթի վրա և ծածկում ջնարակով:
- 5 ժամով տեղափոխում ենք սառնարան և մատուցում: