Քաղցր սոխ

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Դուք դեռ մտածում եք, որ սոխն ընդամենը համեմունք է ուտեստներ պատրաստելու համար? Դա այդպես չէ: Եթե ճիշտ մատուցելու ձևն իմանաք, ապա այն կդառնա յուրահատուկ ուտեստ:

 

Մենք ուզում ենք պատմել Ձեզ կարամելապատված սոխի պատրաստման գաղտնիքը: Այն կարող եք օգտագործել մսի հետ, որպես հիանալի լրացում:

 

Բաղադրատոմս:

 

Սոխ – 400գ

 

Քացախ – 2 թեյիգդալ

 

Ձիթապտղի յուղ – 2 թեյի գդալ

 

Ջուր – 50 մգ

 

Շաքարավազ – 3 թեյի գդալ

 

Ծովային աղ – ըստ ճաշակի

 

Պատրաստման եղանակը.

 

  1. Մաքրեք սոխը, քառատեք այն, մի քանի րոպե թողեք ջրի մեջ, այնուհետև թափեք ջուրը:

 

  1. Իրար խառնեք ջուրը, քացախն ու շաքարավազը:

 

  1. Ուժեղ կրակով տապակեք սոխը թավայով ձիթապտղի յուղի հետ միասին, մինչև այն ոսկեգույն չդառնա:

 

  1. Այնուհետև հանդարտեցրեք կրակը և ավելացրեք քացախով խարնուրդը, և ըստ ճաշակի աղ ավելացրեք: Դրանից հետո թողեք այն կրակի վրա մոտ 30 րոպե:

 

  1. Երբ սոխը պատրաստ լինի, բացեք թավայի կափարիչը և ուժեղացրեք կրակը, ավելորդ յուղերը գոլորշիացնելու համար:

 

Շնորհավորում ենք, յուրահատուկ ուտեստը պատրաստ է: Այն կարող եք պահել սառնարանում 3 օր: Մեղրի սիրահարները կարող են շաքարավազի փոխարեն մեղր օգտագործեն:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am