ՋՈՒՐ ՀԱՎԱՔԵՔ. Մեկ օր ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ սեպտեմբերի 27-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 28-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի` Ջրաշեն և Մուշավան թաղամասերի, Մասիս-Նուբարաշեն խճուղիների խաչմերուկում գտնվող գազալցակայանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Աղբյուր