Գեղեցկությունը տարիքի հետ է գալիս. Մոնիկա Բելուչիի հմայքի գաղտնիքը

Մոնիկա Բելուչին արդեն մի քանի տասնամյակ համարվում է Իտալիայի սեքս խորհրդանիշը: Նրա գեղեցկությունը, ինչպես լավ գինին, տարիների հետ ավելի վառ ու բազմաշերտ է դարձել: Իսկ նա արդեն 51 տարեկան է: Նա հիմա էլ շարունակում է ակտիվորեն աշխատել և միշտ կատարյալ տեսք ունի: Նրա հայտնվելն էկրանին վաղուց որակի նշան է համարվում ֆիլմի համար: Տաքարյուն իտալուհին գաղտնազերծել է գեղեցկության իր 5 գաղտնիքները, որոնք նրան օգնում են մնալ միշտ երիտասարդ ու թարմ:

Մաշկի և մազերի խնամքը

Արդեն շատ տարիներ իր առավոտը Մոնիկան սկսում է կոնտրաստային ցնցուղ ընդունելուց նախ՝ տաք, ապա՝ սառը ջրով: Շաբաթը մի քանի անգամ նա մաշկը մաքրում է սկրաբով և իր իսկ պատրաստած նուշի յուղով դիմակով: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է խառնել թարմ ավոկադոյի խյուսը, 4 թեյի գդալ նուշի յուղը և 6 թեյի գդալ սերուցքը: Քսել դեմքին, թողնել մնա 15 րոպե և լավ լվանալ: Հատուկ ուշադրություն դերասանուհին դարձնում է մազերին: Հարցազրույցներից մեկում նա պատմել է, որ շամպունները բացում է հանքային ջրով, որպեսզի նվազեցնի դրանց խտությունը և չչորացնի մազերն ու գլխի մաշկը: Իսկ կուրացուցիչ փայլի համար Բելուչին օգտագործում է «իտալական ոսկի» համարվող ձիթապտղի յուղը, որը մազերն ավելի փափուկ ու խնամված է դարձնում:

Կազմվածքը

Փարթամ կուրծք, բարակ իրան և ծավալուն ազդրեր… Չնայած այն հանգամանքին, որ Բելուչին ոչ մի կերպ չի մտնում կատարյալ կազմվածքի ընդունված չափորոշիչների մեջ, դերասանուհին երբեք իր կազմվածքի պատճառով չի բարդույթավորվել: Նա չի սիրում սպորտային մարզումներ և տարված չէ, այսպես կոչված, դիետիկ, օգտակար սնունդով: Ինչպես իսկական իտալացի, պաշտում է համեղ ուտելը և պատրաստ չէ զոհաբերել քնի մեկ ավելի ժամը ֆիթնես դահլիճ հաճախելու համար: Սակայն 45 տարեկանում 2-րդ երեխայի ծնվելուց հետո Մոնիկան սկսեց ավելի մանրակրկտորեն հետևել իր սննդակարգին, քչացրեց ածխաջրերի քանակը և ավելացրեց բանջարեղենի ու մրգերի օգտագործումը:

Դիմահարդարումը

Պարտադիր չէ, որ Բելուչին թանձր դիմահարդարում անի գայթակղիչ տեսք ունենալու համար: Առօրյա կյանքում նա ընդհանրապես կոսմետիկ միջոցներ չի օգտագործում: Սակայն նա գիտի իր առավելություններն ու կարողանում է դրանք ընդգծել: Արտահայտիչ աչքերը նա սիրում է ընդգծել սև գեղեցիկ աղեղներով և թարթչաներկով: Բաց գույնի մաշկի և մուգ վարսերի պարագայում շուրթերի վառ գույնը հանրահայտ հաղթական բյութի հնարք է, և Մոնիկան դա գերազանց է հասկանում: Նա համարում է, որ ներկած շուրթերն էրոտիկ են, գեղեցիկ ու զգայական: Վառ ներկած շուրթերը, ինչ խոսք, մարտահրավեր են, սադրանք:

Ոճը

Մոնիկան կարողանում է ընդգծել իր կազմվածքի առավելությունները: Օրինակ, նա վստահ է, որ չկա ավելի լավ դիետա, քան ճիշտ ընտրված սև զգեստը: Իսկական իտալուհու նման՝ Բելուչին սիրում է սև գույնը և կարողանում է այն կրել:

Շատ անգամներ է նա տարբեր փառատոների կարմիր գորգերի վրա հայտնվել բաց զգեստներով, որոնք նրա վրա ոչ թե գռեհիկ, այլ էլեգանտ տեսք ունեին:

Փիլիսոփայությունը

Բացի գեղեցկությունից, Մոնիկա Բելուչին կարող է պարծենալ իսկական կանացի իմաստնությամբ: Բազմաթիվ հարցազրույցների ընթացքում նա երկրպագուների հետ հաճույքով կիսվում է կյանքի նկատմամբ ունեցած իր հայացքներով ու կենսափորձով:

  • Շատերը վախենում են տարիքի հետ գեղեցկությունը կորցնել, սակայն ես փորձում եմ չմտածել դրա մասին:
  • Գեղեցկությունը բնական շնորհ չէ, այլ կանացիություն, որը գալիս է տարիքի և կենսափորձի հետ:
  • Ես ինձ ընդունում եմ այնպիսին, ինչպիսին կամ, ընդունում եմ նաև, որ կատարելություն գոյություն չունի, դրա համար էլ պետք չէ անվերջ ձգտել դրան:
  • Ես երբեք պլաստիկ վիրահատության չեմ դիմի, ամեն ինչ պետք է իր հունով ընթանա: 20 տարեկան երևալ ձգտող 40-ամյա կինը ծիծաղելի է:
  • Գեղեցկությունը կնոջ համար միայն 2 դեպքում կարող է խնդիր լինել` երբ այն կա, և երբ չկա ոչինչ՝ գեղեցկությունից բացի:
  • Ներքուստ հարմարավետ զգալն այն չէ, թե ինչպիսի արտաքին տեսք դու ունես, այլ այն, թե ինչ ես զգում ներքուստ:

 

 

Աղբյուր