Օրգանիզմը մաքրելու, բուժելու և արագ քաշ կորցնելու յուրօրինակ բաղադրատոմս

Օրգանիզմը մաքրելու և բուժելու այս յուրօրինակ մեթոդը 1940թ. ստեղծել է Սթենլի Բորուն (Stanley Borough): Սկզբում այն օգտագործում էին ստամոքսի խոցերի և այլ հիվանդությունների դեպքում: Մեթոդի յուրօրինակությունն այն է, որ ամբողջ շաբաթվա ընթացքում պետք է խմել այս ըմպելիքից 12 բաժակ՝ առանց որևէ այլ բան ուտելու: Խմելու արդյունքում՝ Սթենլին նկատել է, որ հենց ըմպելիքը քաշը կորցնելու լավ միջոց է, նպաստում է ավելորդ կիլոգրամների արագ այրմանը:

Իսկ ո՞րն է այս ըմպելիքի գաղտնիքը

Կիտրոնը բնական ճանապարհով մաքրում է աղիները, քանի որ իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C և կալիում: Սրանք բնական և հակաբակտերիալ նյութեր են, որոնք ոչնչացնում են մարսողական ինֆեկցիաները և ուժեղացնում իմունային համակարգը: Իսկ լավ մարսողության դեպքում կիլոգրամներն էլ ավելի արագ են այրվում:

Մեղրն օգնում է նվազեցնել ձեր քաշը, հատկապես, երբ այն փոխարինում է շաքարին: Այն մաքրում է լյարդը և նվազեցնում օրգանիզմում առկա սթրեսի հորմոնների քանակը:

karmir-bibarԿարմիր պղպեղն իր մեջ պարունակում է կապսաիցին, որն իջեցնում է մարմնի ջերմությունը, արագացնում արյան շրջանառությունը. մի խոսքով՝ այն ամենը, ինչ օգնում է ավելի արագ և հեշտ ազատվել ավելորդ կիլոգրամներից: Երբ արյան շրջանառությունը նորմալ է, այն բնական ճանապարհով մարսողական համակարգից դուրս է բերում տոքսինները:

Ինչպե՞ս պատրաստել ըմպելիքը.

Բաղադրություն՝

  • 2 կիտրոն
  • 4 ճ/գ բնական մեղր
  • ½ ճգ կարմիր պղպեղ
  • զտված ջուր

200 մգ սենյակային ջերմաստիճանի ջրին խառնեք մեղրը, ավելացրեք կիտրոնի հյութն ու կարմիր պղպեղը: Լավ խառնեք և լցրեք 1 լիտրանոց տարայի մեջ, վրան ջուր ավելացրեք:

Ամեն առավոտ սոված վիճակում խմեք մեկ բաժակ: Այն կարող եք խմել նաև օրվա ընքացքում՝ ծարավելիս:

 

Աղբյուր