Ավելորդ քաշ ունեցող կինն իր ընկերոջ հետ համարձակ լուսանկարներ է հրապարակել․ տեսեք, թե մարդիկ ինչպես արձագանքեցին

Թե՛ համացանցում, թե՛ իրական աշխարհում ամեն օր էլ հանդիպում ենք մարդկանց, ովքեր ջանք չեն խնայում ավելի նորաձև երևալու համար՝ պլաստիկ վիրահատությունների են դիմում, դիմահարդարվում և այլն։

ԱՄՆ Տեխաս նահանգում բնակվող Ստեֆանի և Էրին զույգից ո՛չ կինը, ո՛չ էլ ամուսինը մոդել չեն, սակայն մի անգամ որոշեցին դիմել իրենց լուսանկարիչ ընկերոջը, ով ֆոտոմոդելների էր փնտրում։

Լուսանկարները հրապարակվել էին Բրայա Թերրիի՝ լուսանկարչի ֆեյսբուքյան էջում, որից հետո տարածվեցին ողջ համացանցով մեկ։ Ստեֆանին միշտ կաշկանդվել է իր գիրությունից, սակայն այս անգամ համարձակություն էր հավաքել և որոշել ողջ աշխարհին ցույց տալ, թե ինչ ասել է իրական սեր։

Huffington Post-ին տված իր հարցազրույցում Ստեփանին նշել է․ «Հիշում եմ՝ երբ դեռ ավագ դպրոցում էի սովորում, պարբերաբար հայելու դիմաց էի կանգնում և ինքս ինձ հարցնում՝ ինչու եմ այսպիսին։ Տարիների ընթացքում հասկացա, որ, անկախ ամեն ինչից, մարդիկ միշտ ինձ գեր են կոչելու։ Ես հիմա հագնում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս, չնայած հասարակության մեծ մասի կարծիքով՝ ես չեմ կարող նեղ, կարճ կամ երկու մասից բաղկացած զգեստներ կրել։ Միշտ գլուխս բարձր եմ քայլում, ժպտում և երբեք չեմ ամաչում»։

Բնականաբար, եղան և՛ դրական, և՛ բացասական կարծիքներ։ Օրինակ՝ մի օգտատեր գրել էր․ «Իմ ամուսինը նույնպես ինձնից ֆիզիկապես ավելի փոքր է, բայց նա ինձ ընտրել է ոչ թե քաշիս, այլ շատ այլ պատճառների համար։ Սերը մնում է սեր՝ անկախ նրանից՝ գե՞ր եք, թե՞ նիհար։ Ամենակարևորն այն է, որ ինչ ուզեք, կարող եք անել։ Կյանքը ձերն է, վայելեք»։

Մեկ այլ օգտատեր էլ գրել էր․ «Սովորաբար ինձ դուր չեն գալիս նմանատիպ նկարները, բայց անկեղծ եմ ասում՝ այս մեկն իսկապես տպավորիչ էր։ Այո, այս կինն ավելորդ քաշ ունի, սակայն տեսեք՝ որքան համեստ տեսք ունի»։

Զույգը պլանավորում է 2019 թվականին ամուսնանալ։ Իսկ մինչ այդ առաջարկում ենք դիտել նրանց համարձակ լուսանկարները։

 

Աղբյուր