Ամեն օր լոլիկ ուտելու 5 պատճառ: Իսկ Դուք գիտեիք N2-ի մասին?

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Ոչ ոք չի կարող չհամաձայնել, որ մրգերն ու բանջարեղենները շատ օգտակար են առողջության համար: Ամենաշատ օգտագործվող հատապտուղներից  մեկը  լոլիկն է (ամեն ինչ ճիշտ է՝ բուսաբանները լոլիկը համարում են բազմաշերտ պոլիկարֆիայով հատապտուղներ): Չնայած մարդկանց մեծամասնությունը այն համարում է բանջարեղեն: ինչպես էլ որ լինի, այս բույսի օգտակարությունը դժվար է գերագնահատել:

Լոլիկը բաղկացած է ջրից (95%), ածխաջրերից և բջջանյութից:

Բացի այդ, թարմ լոլիկը հանդիսանում է օրգանիզմի համար անհրաժեշտ C, K1, B9, վիտամիններով, կալիումով և ածխաջրերով: Լոլիկը իր մեջ պարունակում է նաև լիկոպեն, բետա-կարոտին և նարինգենին:

Լոլիկը հանդիսանում է առողջ դիետայի մասնիկը: Որոշ գիտնականներ գտնում են, որ այս մթերքի հաճախակի օգտագործումը պակասեցնում է որոշ հիվանդությունների առաջացման հավանականությունը: Հաջորդիվ կներկայացնենք տեղեկատվություն լոլիկի զարմանալի առավելությունների մասին, որոնք այդ բանջարեղենին դարձրել են  մեր օրգանիզմի համար  անփոխարինելի:

  1. Առողջ սիրտ

Լոլիկի օգտակար հատկությունները վաղուց օգտագործվում են լիկոպենի պակասության հետ կապված սիրտ-անոթային  հիվանդությունների կանխարգելման համար: Հետազոտությունները ցույց են տվել, որ  արյան մեջ լիկոպենի և բետա-կարոտինի պակասությունը  տղամարդկանց մոտ  կարող են մեծացնել սրտի կաթվածի հավանականությունը: Լոլիկի օգտագործումը կբարձրացնի արյան մեջ այդ կարևոր նյութերի մակարդակը:

.Ինչպես նաև համարվում է, որ լոլիկի օգտագործումը կանխարգելում է  աթերոսկլերոզը:

  1. Քաղցկեղի կանխարգելումը

Որոշ հետազոտողների կարծիքով լոլիկիը պակասեցնում է շագանակագեղձի քաղծկեղի  հավանականությունը:

  1. Առողջ մաշկ

Լոլիկը շահեկան ազդեցություն է թողնում մաշկի վրա, ինչպես նաև կարող է ձեզ պաշտպանել արևարոցներից:

  1. Մարսողության համակարգի ճիշտ աշխատանք

Իրենց մեջ ջրի մեծ քանակության և բջջանյութի առկայության շնորհիվ, լոլիկը հիանալի միջոց է փորկապության դեմ:

  1. Կալիումով հարուստ մթերքները (այդ թվում լոլիկը) կարող են օգնել հիպերտոնիայի դեմ պայքարում:

Ես անհամբերությամբ եմ սպասում « լոլիկի  ժամանակահատվածին»: Իսկ Դուք?

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am