Սամվել Կարապետյանի հարսը ցուցադրել է իր հարսանեկան 2-րդ զգեստը. ՖՈՏՈ

Armtimes.com-ը գրում է.

«Տաշիր» ընկերությունների սեփականատեր, հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի հարսը՝ կրտսեր որդու՝ Կարենի կինը ցուցադրել է իր հարսանեկան 2-րդ զգեստը: Լիլիթը լուսանկար է հրապարակել ինստագրամի իր էջում: Զգեստը մոդելավորել է լիբանանցի հայտնի դիզայներ Զուհեըր Մուրադը:

Կարենի ու Լիլիթի շքեղ հարսանիքը կայացել է անցած հանգստյան օրերին՝ սեպտմեբրի 16-ին: Պսակադրությունը տեղի է ունեցել Մոսկվայի հայ առաքելական եկեղեցում, իսկ խնջույքը՝ «Սաֆիսա» ռեստորանում:

Երեկոյի ընթացքում երգել են հայկական, ռուսական եւ համաշխարհային շոու բիզնեսի աստղեր՝ այդ թվում Էրոս Ռամզոտին: Զույգի քավորը եղել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Հյուրերի թվում են եղել Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանիհետ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ մի շարք այլ նախկին ու ներկա պաշտոնյաներ:

 

Աղբյուր