Այս ընտանիքը բաղկացած է 181 մարդուց, և բոլորն էլ ապրում են նույն հարկի տակ: Միայն տեսնեք նրանց տունը:

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Երազում եք մեծ ու համերաշխ ընտանիքի մասին? Համոզված ենք, որ ամենահամարձակ երազանքներում անգամ դժվար է պատկերացնել ընտանիք, որը կազմված է 181 հոգուց: Այնուամենայնիվ այդպիսի ընտանիք գոյություն ունի: Զիոն Չանը Հնդկաստանից է: Եվ նա այն անձնավորությունը, որը սահմանել է ռեկորդ իր կյանքի կանակց թվով – նրանք 39 են: Բացի դրանից, Զիոն Չանն ունի 94 երեխա, 14 հարս և 40-ից ավելի թոռներ: Բայց, միայն տեսեք, թե որտեղ են ապրում նրանք:

Այսպես կոչված <<Զիոնի աապարանք>>-ը, որում ապրում են ավելի քան 200 ընտանիքի անդամներ, իրենից ներկայացնում է չորս հարկանի  մի կոնստրուկցիա, որում կա 100-ից ավելի սենյակ: Այն գտնվում է Հնդկաստանի Միզորամ նահանգի Բագտվանգ գյուղում: Բոլոր կանայք ապրում են այս տանը: Դուք չեք հավատա, բայց <<ապարանքում>> կա նաև դպրոց, որտեղ սովորում են այս ընտանիքի երեխաները:

Պատկերացրեք, թե ինչքան ֆինանս է պետք , որպեսզի կարողանան հոգալ այս բազմանդամ ընտանիքի ծախսերը, սակայն Զիոնը պետությունից օգնություն չի խնդրում: Նրա ընտանիքը կարողանում է լիովին ապահովել իր ծախսերը: Այստեղ բոլորն ունեն իրենց պարտականությունները. կանայք զբաղվում են մաքրությամբ և կերակուր պատրաստելով, տղամարդիկ զբաղվում են ընտանեկան կենդանիների բազմացմամբ, գյուղատնտեսությամբ և զբաղվում են փայտամշակմամբ:

Ամենօրյա աշխատանքները լավ կազմակերպված են, բոլորը բարեխղճորեն կատարում են իրենց պարտականությունները, և այս բոլոր աշխատանքները դասկարգում ու հետևում է ավագ /առաջին/ կինը: Միայն մեկ ընթիրքին ծախսվում է 30 հավ, 50 կգ կարտոֆիլ և մինչև 82 կգ բրինձ:

Զիոնը համարում իրեն ամենաերջանիկմարդը, և նունիսկ՝ ընտրյալ:

Զիոնը, չնայած իրտարիքի, հայտարարում է, որ դեմ չի ևս 2-3 նոր կին ունենալ:

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am