Կինը 12 օր միայն բանան է կերել. արդյունքն ապշեցնում է (Տեսանյութ)

168.am-ը գրում է.

Երբ Յուլիա Թարբաթը որոշեց լրջորեն զբաղվել իր առողջությամբ, նա անցավ «բանանի կղզի» դիետային:

Ըստ fhfn.org-ի՝ նման տերմինով է կոչվում սննդակարգը, երբ մարդ երկար ժամանակ սնվում է միայն մեկ մթերքով: Թարբաթի խոսքերով՝ յուրաքանչյուր միրգ կարող եք ուտել, սակայն բանանը հիմնականում ընտրվում է՝ իր դյուրամարսության, սննդարար արժեքի և գնի շնորհիվ:

Ավելին, նրա խոսքերով՝ կարելի է այս դիետային ավելացնել նաև կանաչիներ, սակայն կարևոր է միայն մեկ կանաչու օգտագործումը, ասենք՝ նեխուրի: Այսպիսով, բանանի դիետան տևում է 12 օր, իսկ ընթացքում պետք է շատ ջուր խմել, հանգստանալ և վարժություններ կատարել: Սկզբում Թարբաթը փոփոխություններ նկատեց իր մարսողական համակարգում:

Բանանը, որը հարուստ է մանրաթելերով, հայտնի է իր՝ մարսողական համակարգը լավացնող և օրգանիզմից տոքսինները դուրս բերող հատկանիշներով: Բացի այդ, Թարբաթի խոսքերով՝ նա ավելի հանգիստ էր իրեն զգում և ավելի նախաձեռնող: Սա բացատրվում է բանանի մեջ առկա կալիումի և տրիպտոֆանի բարձր մակարդակով:

Այս ամենից բացի, իր մաշկն էլ էր փափկել և ավելի փայլուն դարձել: Հում մթերքներ ուտելը թույլ է տալիս կյանքը լիովին վայելել: Թարբաթը ժամանակին պայքարում էր կանդիդա տեսակի սնկի, հիպոգլիցեմիայի դեմ, և, իր խոսքով, այժմ այդ բոլոր խնդիրները լուծված են: Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Աղբյուր` 168.am