Եգիպտական տորթ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակ

  1. Պատրաստում ենք շերտերը: Նշված բաղադրիչները նախատեսված ենք 3  շերտերի համար, որոնք պետք է թխենք առանձին-առանձին, հետևաբար բաղադրիչների քանակությունը պետք է բաժանենք 3 հավասար մասերի:
    50 գր ընկույզն ու 2 ճ/գդ ալյուրը լցնում ենք բլենդերի մեջ և հարում: 3 ձվի սպիտակուցները լավ հարում ենք, աստիճանաբար ավելացնելով 3 ճ/գդ շաքարավազը: Զանգվածները միացնում ենք իրար և հիմք ստանում:
    yegiptakan-tort
  2. Խմորը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 170 աստիճան տաքացրած ջեռոցում 20 րոպե: Նույն կերպ վարվում ենք մնացած 2 շերտերի հետ:
    yegiptakan-tort
  3. Պատրաստում ենք կրեմը: Ձվի դեղնուցները, շաքարավազը, ալյուրը, վանիլինը ու կաթը դնում ենք մարմանդ կրակին և անընդհատ խառնելով հասցնում եռման: Մի փոքր հովացնում ենք, այնուհետև կարագը լավ հարում ենք և կամաց-կամաց լցնում կրեմի մեջ:
    yegiptakan-tort
  4. Այս ամենից հետո շաքարավազը մարմանդ կրակին հալեցնում ենք, և լցնում յուղաթղթի վրա՝ ավելացնելով ընկուզեղենը: Երբ շաքարավազը սառչում է, ծածկում ենք յուղաթղթավ և հարվածելով՝ փշուրների բաժանում:
    yegiptakan-tort
  5. Կարամելացված ընկույզները լցնում ենք կրեմի մեջ: Այս ամենից հետո շերտերը կրեմապատում ենք:
    yegiptakan-tort
  6. Կարող ենք ավելի շատ ընկույզներ լցնել:
    yegiptakan-tort
  7. Արդյունքում ստացանք համեղ տորթ:
    yegiptakan-tort

 

Աղբյուր` Cooks.am