Երեւանյան բնակարանում դի է հայտնաբերվել

Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 5-ին, ժամը 21:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. նախասրահի հատակին հայտնաբերվել է 83-ամյա Լ. Հ.-ի դին:

 

 Աղբյուր` ArmDay.am