Բորտուղեկցորդուհու պատասխանը քմահաճ կնոջը ստիպեց ամաչել

50 տարեկան մի կին չէր ցանկանում իր տեղը զբաղեցնել ինքնաթիռում: Բանն այն էր, որ նրա տեղը սևամորթ տղամարդու կողքին էր: Դժգոհությունը չթաքցնելով՝ նա կանչեց ուղեկցորդուհուն և պահանջեց, որ իր տեղը փոխեն: Նրա փաստարկը պարզ էր.

«Ես չեմ կարող նստել այս սևամորթ տղամարդու կողքին»:

Ինչին ուղեկցորդուհին պատասխանեց.

«Սպասեք, ճշտեմ, արդյո՞ք ուրիշ ազատ տեղ կա»:

Որոշ ժամանակ անց ուղեկցորդուհին եկավ և ասաց.

«Տիկին, էկոնոմ կարգում ազատ տեղեր չկան, բայց ես կհարցնեմ անձնակազմի հրամանատարին՝ միգուցե հնարավոր լինի առաջին կարգում ինչ-որ բան անել»:

10 րոպե անց ուղեկցորդուհին եկավ և հայտնեց.

«Հրամանատարը հաստատեց, որ էկոնոմ կարգում տեղ չկա, բայց մեկ տեղ կա առաջին կարգում: Մեր ընկերության քաղաքականությունը թույլ չի տալիս էկոնոմ կարգի ուղևորներին տեղափոխել առաջին կարգ, բայց հաշվի առնելով այն փաստը, որ ինչ-որ մեկը չի ցանկանում նստել ՏՀԱՃ մարդու կողքին, հրամանատարը համաձայնեց առաջին կարգ տեղափոխվելու թույլտվություն տալ»:

Մինչ կինը կհասցներ ինչ-որ բան ասել, ուղեկցորդուհին ձեռքը մեկնեց դեպի սևամորթ տղամարդուն և ասաց.

«Այդ պատճառով, խնդրում եմ Ձեզ, հավաքեք Ձեր իրերը և եկեք հարմարավետ առաջին կարգ, քանի որ հրամանատարը չի ուզում, որպեսզի Դուք նստեք ՏՀԱՃ մարդու կողքին»:

Բոլոր ուղևորները, ովքեր լսեցին այդ խոսակցությունը, ծափահարեցին:

 Աղբյուր` BlogNews.am