Ինչպես հայ հայտնիները իրենց երեխաներին ճանապարհեցին դպրոց

Երեկ շոու բիզնեսի ներկայացուցիչներն Ինստագրամի իրենց էջերում հրապարակում էին լուսանկարներ իրենց երեխաների դպրոցական քայլերից: Ներկայացնում ենք նրանց հրապարակած լուսանկարները և արած գրառումները:

Չնայած երգչուհի Սիլվա Հակոբյանը դեռ մայրիկ չէ, բայց հրապարակել էր լուսանկար քրոջ դստեր հետ, ով գնաց առաջին դասարան: Երգչուհին այսպես էր մակագրել լուսանկարը. «Իմ դպրոցական աղջիկ, քեզ բարի երթ… Թող օրագրումդ միշտ տասեր լինեն»:

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, հրապարակելով իր երեխաների լուսանկարներն, այսպես էր գրել. «Իմ հրաշքները՝ Լաուրա Սարգսյան, Աննա Սարգսյան, Հայկ Սարգսյան. բարի երթ»:

Այս տարի իր առաջին քայլերն է անում դերասանուհի Զառա Սահակյանի որդին: Իր էջում տեղադրելով որդու լուսանկարը՝ դերասանուհին այսպես է գրել. «Չեմ հավատում։ Դպրոց, սեպտեմբերի 1։ Շնորհավորում եմ բոլոր բալիկներին, ծնողներին ու ուսուցիչներին»:

Հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն էլ դստեր հետ է շնորհավորել է բոլորի սեպտեմբերի 1-ը. «Ես իմ աղջկա` Ժասմինի հետ շնորհավորում եմ բոլորի սեպտեմբերի 1-ը»։

Ռազմիկ Ամյանը քիչ է ընտանեկան լուսանկարներ հրապարակում, բայց երեկ որդիների հետ միասին շնորհավորել է սեպտեմբերի 1-ը:

 

Աղբյուր` BlogNews.am