Ո՞վ էր պատանդ վերցված աղջիկը. նոր ուշագրավ մանրամասներ

Ռոստովյան փողոցում «Weekend» բիլիարդ ակումբում տեղի ունեցած դեպքի մասին շարունակվում են նոր մանրամասներ ի հայտ գալ:  Պատանդ վերցրած 31 ամյա Գոռ Հակոբյանը պարզվելել է «Կայարանցի Բիբոս» մականվամբ հեղինակության որդին էր:

Պարզեցինք, որ Գոռը ծանր հանցագորցության համար ԱՄՆ-ում եղել է դատապարտված, ինչից հետո նրան արտաքսել են հայրենիք: Բիլիարդ ակումբի հարևանությամբ գտնվող բնակարանների բնակիչները shabat.am-ին պատմեցին, որ մինչ դեպքի օրը տարածքում հանգիստ է եղել, իրենք Գոռին և պատանդ վերցված աղջկան մինչ այդ չեն տեսել:

Մենք ուշագրավ մանրամասներ ենք պարզել նաև 23-ամյա պատանդի մասին: Նա այժմ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյան նրա վիճակը գնահատում է բավարար:

Պարզեցինք, որ պատանդ վերցվածը Վիլնյուսի փողոցի բնակչուհի է: Հարևաններից մեկը, ով չցանկացավ ներկայանալ պատմեց, որ աղջիկը, ունի նաև 4 ամյա երեխա նախկին ամուսնուց և տարիներ շարունակ կախվածություն է ունեցել թմրանյութից, ինչի հետևանքով երեխան ծնվել է առողջական որոշ խնդիրներով:

«Մայրը երեխայով չի հետաքրքվում, գիշերային ակումբներից մեկում էր աշխատում, երեխային տատն է պահում, շատ բարի կին է: Ընտանիքի անդամներից հայրն ու եղբայրն էլ համեստ, խելոք մարդիկ են»,- պատմեց մեկ այլ հարևան: Դեպքի մասին նոր մանրամասներ իմանալու համար այցելեցինք նաև պատանդ վերցված աղջկա բնակարան: Տանը միայն նրա եղբայրն էր, ով հրաժարվեց խոսել, ասելով, որ ինքը ոչնչից տեղյակ չէ:

Shabat.am