Երևանում ընտանեկան վեճից հետո ամուսնուն խորդանոցում հայտնաբերել են կախված

Այսօր՝ օգոստոսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ տևական ժամանակ է՝ Էրեբունի վարչական շրջանի Ռոստոմի 67 տան բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին, իսկ նշված հատվածից կասկածելի հոտ է գալիս:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր նշված տան բակում՝ որպես ամառային խոհանոց և խորդանոց օգտագործվող տարածքում, հայտնաբերել են տղամարդու կախված դի:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետախուզական բաժանմունքի պետի տեղակալ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ, 62-ամյա Հայկ Բ.-ն է, ով բնակվելիս է եղել կնոջ հետ և, ըստ դեպքի վայրում հավաքվածների, օրեր առաջ նրա և կնոջ միջև ինչ-որ հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել և կինը հեռացել է տանից, իսկ այսօր ամուսնուն փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են կախված:

Այս պահին ոստիկանների կանչով դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուր` Shamshyan.com