ՀՀ ՊՆ զինծառայող է մահացել

Օգոստոսի 20-ին` ժամը 16.20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է զինծառայող Անդրանիկ Արմենի Մկրտչյանի դին՝ ծնոտի շրջանում ստացած հրազենային վիրավորումով (ծնված 1991թ., Ապարանի ԶԿ):

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում սպայի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ավելի վաղ զինծառայողի մահվան մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինված ուժերում զոհ կա»,-ասել էր նա։

Թե ինչի հետևանքով է մահացել զինծառայողը, Արծրուն Հովհաննիսյանն այլ մանրամասներ չէր հայտնել՝ ասելով, որ կլինի պաշտոնական հաղորդագրություն։

Աղբյուր՝ Life.tert.am