Արման Հովհաննիսյանը կնոջ և երեխաների հետ հանգստանում է Կիպրոսում

Երգիչ Արման Հովհաննիսյանը Եվրոպայում համերգային շրջագայությունից հետո մեկնել է հանգստի։ Արմանը հանգիստը վայելում է ընտանիքի` կնոջ և երեխաների հետ։ Երգչի ընտանիքին է միացել նաև ընկերոջ ընտանիքը։

 

Նրանք  Կիպրոսի ծովափնյա ամենամեծ քաղաքներից մեկում` Լիմասոլում են։ Երգչի մենեջեր Լուսինե Արշակյանը Tert.am Life–ի  հետ զրույցում ասաց, որ Արմանը Հայաստան կվերադառնա օգոստոսի վերջին։

 

«Այս տարի Արմանը ձեռնամուխ եղավ բազում աշխատանքների իրականացմանը։ Անընդհատ շրջագայություններ, համերգներ և այլ գործեր ուներ։ Նա որոշեց մի փոքր լիցքաթափվել և նոր ուժերով անցնել աշխատանքի։ Մեկ շաբաթից Արմանը կվերադառնա Երևան։ Սեպտեմբերին Արմանը շատ աշխատանքներ ունի անելու»,– ասաց Լուսինեն։

 

Գեղեցիկ օր իմ սիրելի Ռաֆայելի հետ

 

 

Աղբյուր՝ Life.tert.am