Ամուսնանալ պետք է ոչ գեղեցիկ տղամարդու հետ. պնդում են գիտնականները

Պարզվում է, որ գեղեցիկ տղամարդիկ գործնականում երբեք լավ ամուսիններ չեն լինում: Այսպիսի հայտարարությամբ են հանդես եկել ԱՄՆ Տենեսի նահանգի համալսարանի հոգեբանները: Նրանք վստահեցնում են, որ երկար և երջանիկ ամուսնական կյանքի համար պետք է ընտրել ոչ այնքան արտահայտիչ գեղեցկություն ունեցող տղամարդկանց:

Գեղեցիկ կնոջ և ոչ այնքան գեղեցիկ տղամարդու ամուսնական կապն ավելի ամուր է լինում և ավելի երկարատև: Գիտնականների կարծիքով, պատճառն այն է, որ սովորական արտաքինով տղամարդիկ ավելի մեծ ուշադրություն դարձնում և ավելի շատ են հոգ տանում իրենց կանանց մասին, հաճախ են փոխզիջումների գնում, քան գեղեցիկ տղամարդիկ:

«Գեղեցիկ կնոջը այդպիսի տղամարդիկ ընդունում են ինչպես երկնային պարգևի, անում են ամեն ինչ, որպեսզի պահպանեն հարաբերությունները,- բացատրում է հետազոտության հեղինակ պրոֆեսոր Ջիմ Մակնալտին:-Իրենց հերթին գեղեցիկ տղամարդիկ չափազանց էգոիստ են լինում: Նրանք գիտեն իրենց գինը, միշտ հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում են և ակտիվորեն օգտվում են բոլոր հնարավորություններից»:

 

Աղբյուր՝ ArmDay.am