Ընտրեք նկարը և պարզեք՝ որքան ուժեղ է ձեր էներգետիկան

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Յուրաքանչյուր մարդ օժտված է էներգետիկայի որոշակի մակարդակով։ Դա գործողության ներքին լարվածությունն ու արագության աստիճանն է, որով որոշվում է ձեր օրգանիզմի ներքին ուժը։

Հաճախ, ուժեղ էներգետիկա ունեցող մարդու կողքին, թույլ էներգետիկա ունեցողն իրեն վատ է զգում։ Դա կապված է նրա հետ, որ ուժեղ կենսադաշտը սկսում է դուրս մղել թույլին, ինչն էլ դառնում է պատճառ, որ մարդն անհարմարավետություն զգա։

Այսօր մենք առաջարկում ենք անցնել հեշտ թեստ, որը կօգնի պարզելու ձեր էներգետիկայի մակարդակը։

Պարզապես ընտրեք նկարներից մեկը։

 

Եթե ընտրել եք 1-ին նկարը, ուրեմն  իսկապես հզոր էներգետիկայով եք օժտված։ Դուք ոչ միայն ընդունակ եք քաղել ձեր ներքին ուժը, այլև լիովին կարող եք բաժին հանել մերձավորներին։ Ձեր կողքին նրանք անչափ հանգիստ ու անվտանգ են զգում։ Դուք, ըստ էության, պաշտպանում եք նրանց ձեր էներգետիկ դաշտով։

 

Եթե ընտրել եք 2-րդ նկարը, ուրեմն ձեր էներգետիկ դաշտը բավական փոփոխական է լինում ձեր տրամադրության պես։ Երբ ընկճված եք, ձեր էներգետիկան ամենաթույլ մակարդակի վրա է, իսկ հոգևոր վերելքի ժամանակ ձեր էներգետիկ դաշտը սկսում է ուժգնանալ։

 

Եթե ընտրել եք 3-րդ նկարը, ուրեմն ձեր էներգիտիկան լիովին համապատասխանում է ձեր բնավորությանը։ Այն կատարելագործում է ձեզ և ներդաշնակություն պարգևում։ Ձեր կողքին մարդիկ հանդարտվում են ու ապահով զգում, քանի որ ձեր էներգետիկ դաշտը բառի բուն իմաստով մեդիտացիոն նոտաներ է ճառագում։ Կարելի է վստահաբար ասել, որ դուք ուժեղ էներգետիկայով եք օժտված։

 

Եթե ընտրել եք 4-րդ նկարը, ուրեմն ձեր գործերը փոքր-ինչ խճճված են։ Բանն այն է, որ ձեր էներգետիկան բավական ուժեղ է, բայց դուք դրան այնքան էլ պատրաստ չեք։ Ձեզ դուր չի գալիս նման ներքին ուժի ազդեցությանը ենթարկվել, քանի որ ուղղված է եռանդուն ու առույգ ժամանցի վրա, իսկ դուք գերադասում եք պասիվ հանգիստը։ Մի ընկճվեք։ Դուք անպայման կսովորեք ներքին ուժից քաղել ձեզ անհրաժեշտ զգացմունքները։

 

Եթե ընտրել եք 5-րդ նկարը, ուրեմն ձեր էներգետիկան միջին հզորության է։ Իրականում դա ավելի լավ է, քան ուժեղ էներգետիկան։ Դուք կենսական հավասարակշռություն եք զգում, ինչն անասելիորեն ոգեշնչում է ինչես ձեզ, այնպես էլ ձեր մերձավորներին։ Դուք ճիշտ եք կառավարում սեփական էերգետիկան։

 

Եթե ընտրել եք 6-րդ նկարը, ուրեմն ձեզ հիանալիորեն կսազեր մեդիտացիան։ Իսկապես, եթե ձեր ուժերը փորձեք այդ զբաղմունքում, հետո միանշանակ չեք ցանկանա հրաժարվել դրանից։ Ո՛վ իմանա, հնարավոր է՝ ժամանակի ընթացքում դրան կհանգեք, իսկ առայժմ բավականություն եք ստանում նրանից, որ իսկապես ուժեղ եք։

 

Լավ հիշեք․ էներգետիկան ապրում է ոչ միայն ձեր հոգում, այլև՝ մարմնում։ Հետևաբար երկու դեպքում էլ պետք է ներդաշնակություն պահպանել։ Հոգացեք ձեր օրգանիզմի մասին, այդ դեպքում միայն երջակություն և ուրախություն կզգաք կյանքում։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am