7 սեքսուալ կանացի ունակություն, որոնց չի կարող դիմակայել ոչ մի տղամարդ

 

Bestinfo.am-ը խորհուրդ է տալիս կանանց․ եթե ուզում եք խելքահան անել ձեր զուգընկերոջը, բավական է ընդամենը ինտիմ կյանքը համբույրներով համեմել։

 

  1. Համբույր՝ ականջներին

Ականջներն ընդունակ են որսալու նույնիսկ ամենացածր ձայները, հետևաբար եթե ուզում եք, որ ձեր զուգընկերը բավականությունից յոթերորդ երկնքում հայտնվի, մի շրջանցեք այդ հատվածը։ Համբուրեք ականջների հատվածի այտոսկրերը։ Թեթևակի շնչառությունը կգրգռի զուգընկերոջը։ Շրթունքներով քաշեք ականջաբլթակները։ Այնտեղ կան բազմաթիվ նյարդային ջղերի ծայրամասեր, որոնք սովորական կյանքում գրեթե երբեք չեն խթանվոմ։ Դրա համար էլ ձեր զուգընկերը բառացիորեն կգժվի, եթե որոշ ժամանակ տրամադրեք այդ էրոգեն գոտուն՝ ականջներին։

  1. Համբույր՝ ձեռքի ափին

Եթե մինչև հիմա կարծում եք՝ ձեռքերը համբուրելը դպրոցից կամ միջնադարից եկող մի տեսակ անմեղ բան է, միանշանակ դա չեք փորձել։ Ձեռքի ափի՝ մատերի  տակի հատվածում բազմաթիվ նյարդային ծայրելուստներ կան։ Եթե դրան գումարենք այդ հատվածի նուրբ մաշկը, համբույրները փշաքաղություն կառաջացնեն։ Դե, իսկ երբ ատամներով մատները բռնեք․․․

  1. Համբույր՝ քիմքին

Ըստ ձեզ ֆրանսիական համբույրն այսքան տարի անց ի վիճակի՞ չէ զարմացնելու ձեր զուգընկերոջը։ Ասենք, որ այդպես մտածելով չարաչար սխալվում եք։ Համբուրվելիս շատերը անտեսում են քիմքը՝ բավարարվելով միայն լեզուների շփումով։ Հաջորդ անգամ, երբ համբուրվեք, փորձեք լեզվով քիմքին էլ հասնել։ Երաշխավարում ենք՝ ձեր զուգընկերը նոր զգացողություններից հաճելիորեն կզարմանա։

  1. Հազիվ նշմարելի համբույրներ

Մարդուն ընդունակ է գրգռելու ոչ միայն ֆրանսիական համբույրը։ Շուրթերով հազիվ ընկալելի համբույրներն այտերին, շուրթերին, այտոսկրերին, ճակատին, կզակին ու պարանոցին անչափ կգրգռի զուգընկերոջը։ Բանն այն է, որ մարդու դեմքը պատված է մանր, անզեն աչքին չերևացող մազիկներով։ Հազիվ նշմարելի հպման դեպքում այդ մազիկները «ակտիվանում են»՝ առաջացնելով թեթև, բայց հաճելի թրթիռ։

  1. Համբույր՝ պարանոցին

Համբույրը հարաբերությունների ցուցիչի պես մի բան է։  Այդպես են արտահայտվում համբույրի նշանակությունը բացատրող հոգեբանները։ Գոյություն ունի ավելի քան հիսուն տեսակի համբույր։ Դրանցից ամենաթեժը համբույրն է պարանոցին։ Զուգընկերոջ գլուխը զգուշորեն շրջեք մի կողմ՝ թեթևակի հետ։  Աստիճանաբար ականջներից իջեք դեպի ուսը։ Եթե համբույրները հերթագայեք թեթևակի կծոտումներով, արդյունքը  կբազմապատկվի։

  1. Տանգո՝ լեզվով

Հակառակ ձևավորված կարծիքի, տղամարդկանց պտուկները նույնպես անչափ զգայուն են շուրթերով և լեզվի ծայրով թույլ կամ լարված հպվելիս։ Տղամարդկանց մեծ մասն ակնթարթորեն գրգռվում է ընկերուհու նման գուրգուրանքներից։

  1. Հաբույրներ՝ ազդրի ներսի կողմը

Եթե ուզում եք, որ ձեր զուգընկերը բոլորովին գլուխը կորցնի, ուշադրություն դարձրեք ազդրի ներսի կողմի վրա։ Թեթևակի համբույներ պարգևել՝ սկսելով ծնկների մասից։ Ծնկներից բարձրանալուն զուգընթաց համբույրներն ավելի ինտենսիվ պետք է դառնան։ Գերհաճույքն ապահովված է։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am