Ինչպես էին սամուրայները հարակիրի անում․․․ Արժանապատիվ մահը գերադասելի է ամոթալի կյանքից

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Սամուրայները չափազանց անողորմ մարդիկ էին, որոնք սրբորեն պահպանում էին իրենց ժողովրդի ավանդույթները։ Նրանց համար գլխավոր հատկանիշը մարդու պատիվն էր։

Ցանկացած ճապոնացի զինվորի համար պատիվը կյանքից թանկ էր։ Նույնիսկ մահը սամուրայներն արժանապատվությամբ էին ընդունում՝ կատանան (ճապոնական երկար թուրը) փորը խրելով։

Սեփական կամքով փորոտիքը թափելու ընթացակարգը կոչվում էր «հարակիրի» կամ «սեպուկու»։ Սեպուկուն ենթադրում էր կանոնների խստագույն պահպանում, մինչդեռ հարակիրին սովորական ինքնասպանություն էր՝ առանց որևէ կանոնի։ Հարակիրիի դիմում էին ռամիկները, իսկ սեպուկուի՝ միայն սամուրայները, թեև գործնականում դա նույն արդյունքին էր հանգեցնում։  Ինքնասպաության ծիսակարգը սովորաբար իրականցվում էր ուրիշների ներկայությամբ, ինչը լրացուցիչ ահաբեկող տպավորություն էր թողնում։

 

Զինվորները հետևում են սեպուկու արարողակարգ իրականացնող սպիտակազգեստ սամուրային

 

Սամուրայները, որպես ճապոնական ավատատիրության ժամանակների ռազմականացված ազնվականության խավ, հայտնվել են Հեյան դարաշրջանում, մոտավորապես 8-րդ դարի վերջին։

Բուն «սամուրայ» բառն առաջացել է saberu բայից, որը նշանակում է «ծառայել»: Այլ կերպ ասած, «սամուրայը» իր ավատատիրոջ՝ դայմյոյի ռազմական ծառան էր. թիկնապահը, զինվորը, պաշտոնյան։ Այդ առումով, սամուրայի ամենապատվավոր պաշտոնն էր համարվում տիրոջ թրի պահապան լինելը։ Սակայն սամուրայները նաև այլ պաշտոններ էին զբաղեցնում, ինչպես օրինակ «տիրոջ անձրևանոցի պահապանի» կամ «առավոտյան տիրոջը ջուր մատուցողի» պաշտոնները։

Ներկլանային պատերազմների ժամանակ սամուրայներն իրենց հրաշալի դրսևորեցին մարտական գործողությունների ժամանակ  և շատ արագ դարձան Ճապոնիայի ռազմական վերնախավը։ Նրանք իշխող դաս դարձան Ծագող արևի երկրում 12-19-րդ դարերում։

 

Լուսանկարում սամուրայը սեպուկու է իրականացնում

 

Սամուրայության փիլիսոփայությունը կառուցված է կոնֆուցիականության հիմքի վրա։ Նրանք ունեին սեփական օրենքը՝ բուսիդոն, որ թարգմանաբար նշանակում է՝ «մարտիկի ուղի»։ Այդ փիլիսոփայությունը սամուրայների մեջ դաստիարակում էր խիզախություն, անվեհերություն, նվիրվածություն տիրոջն ու արհարմարհանք մահվան հանդեպ։

 

Սամուրայ զինվորների ջոկատը՝ ավանդական զենքուզրահով, 1870 թվական

 

Սամուրայների համար ամենաթեժ ժամանակները սկսվեցին 15-րդ դարում և տևեցին ընդհուպ 17-րդ դարի կեսերը։ Այդ օրերին միմյանց դեմ հանուն իշխանության կռվող բազմաթիվ կլաններ կային։

Ավելի ուշ պատերազմներն ավարտվեցին և Ճապոնիայում մնացին մի քանի հիմնական կլաններ, որոնք իրար մեջ բաժանեցին երկրի տարածքը։

 

Ճապոնուհիները ազգային լավկե հանդերձանքով 19-րդ դարի վերջի լուսանկար

 

Խաղաղ ժամանակ սամուրայների անհրաժեշտությունը գրեթե վերացավ․ դա էր պատճառը, որ ռազմիկները դառնում էին ուսուցիչ, նկարիչ կամ պաշտոնյա։ Մարտարվեստների տիրապետումը մղվեց երկրորդ պլան։

 

Սամուրայների այս լուսանկարն արել է իտալացի ռազմական լուսանկարիչ Ֆելիչե Բեատոն 1862 թվականին

 

Մայձի դարաշրջանում սկսվում են սամուրայների դժվարին օրերը։ Ճապոիայի կայսրը նրանց զրկեց բազմաթիվ իրավունքներից և սկսեց բանակ կազմավորել արևմտաեվրոպական օրինակով՝ պարտադիր զորակոչի սկզբունքով։

 

Սամուրայների խումբ, 1890 թվական

 

Ի թիվս այլ սահմանափակումների՝ ճապոնացի զինվորականության վերնախավը զրկվեց զենք կրելու և իրենց պատիվը վիրավորողին տեղում մահապատժի ենթարկելու իրավունքից։

 

Ավանդական զենք ու զրահով սամուրայը ծովախեցի է փչում

 

Հակառակ նրա, որ իշանությունները կեղեքում էին սամուրայներին, ճապոնական մշակույթի վրա նրանց ազդեցությունը զգացվում է մինչև օրս։ Հիմնականում՝ մարտարվեստների աշխարհում։

 

Սամուրայներն ամբողջական համազգեստով

 

Ճապոնացիների դաժանությունը սահմաններ չի ճանաչում։ Խիստ փակ հասարակությունն իր ավանդույթները ձևավորել է դեռ հին ժամանակներում։ Նույնիսկ մեր օրերում Ճապոնիայում ինքնասպանության տոկոսը բավական մեծ է։ Մարդիկ այստեղ առ այսօր համարում են, որ արժանապատիվ մահը նախընտրելի է անփառունակ կյանքից։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am