Իսկ Դուք տեղյա՞կ եք, որ ամբողջ կյանքում կարտոֆիլի պյուրեն սխալ եք պատրաստել

Չափազանց խիզախ հայտարարություն՝ այնպես չէ՞։ Կարտոֆիլային պյուրեն աշխարհի ամենասիրելի կերակուրներից մեկն է։ Կշտացնող, համեղ և ունիվերսալ պյուրեն պատվավոր տեղ է զբաղեցնում բազմաթիվ ժողովուրդների խոհանոցում։ Բայց ինչպե՞ս կարող է պատահել, որ այն միշտ սխալ են պատրաստել։

Թայլեր Ֆլորենսը, Food Network ամերիկյան հեռուստաալիքի շեֆ-խոհարարը, վերջերս կիսվեց այս իրոք սենսացիոն բացահայտումով։ Նրա խոսքերով, պյուրեի ճիշտ պատրաստման համար՝ կարտոֆիլը պետք է խաշել կաթի մեջ։ Հետո պետք է ավելացնել 3 ճաշի գդալ սերուցքային կարագ, աղ և մի փոքր ձիթապտղի յուղ։ Եվ պետք է շոգեխաշել այն ևս 20 րոպե, քանի դեռ չի եռացել։ Այն բանից հետո, երբ կարտոֆիլը եփված կլինի, այն ժամանակ կարելի է արդեն ճզմել իդեալական պյուրեի։

Դե ի՞նչ ասել։ Շիլան, ինչպես հայտնի է, կարագով չես փչացնի, իսկ կարտոֆիլը՝ առավել ևս։ Կարծում ենք հաջորդ անգամ արժե փորձարկել շեֆ-խոհարարի բաղադրատոմսը։

 

Աղբյուր՝ MediaMag.am