Երբ այս կինը որոշեց ապրել անտառում, նրան խենթ համարեցին . Ահա թե ինչպիսին է նրա կյանքը 18 տարի անց

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Մեզնից ո՞վ կյանքում գոնե մի անգամ չի ասել․ «Ամեն ինչ կթողնեմ կգնամ անտառ»։ Չնայած հենց միայն դրանով էլ ամեն ինչ վերջանում էր։ Իսկ այ ուելսցի Էմմա Օրբախին այնուամենայնիվ հաջողվել է կյանքի կոչել շատ մարդկանց երազանքը։ Մի օր նա որոշեց ամեն ինչ թողնել ու բնությանը մոտ ապրել։

Այդ օրվանից անցել է 18 տարի։ Այսօր Էմման ապրում է կավից ու փայտից սարքած տան մեջ։ Կինը սնվում է միայն անտառի բարիքներով։ Բացի դրանից, նա մի քանի այծ ու հավ ունի։

Պիտի խոստովանել, որ այս կինը հիանալի տեսք ունի ու իրեն շատ լավ է զգում։ Նրա օրերն անցնում են արևի շողերի մեջ, իսկ գիշերները՝ աստղերի լույսի։ Այսօր Էմմային մտահոգում է միայն իր կենդանիներին հոգ տանելը  և փոքրիկ այգին խնամելը, որի պտուղներն օգտագործում է սննդի մեջ։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am