Ահա, թե ինչու պետք է քուն մտնելուց առաջ կիսագուլպա հագնել

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Մարդիկ տարբեր կերպ են քուն մտնում։ Ոմանք սիրում են ձյուն-ձմռանը քնել բաց պատուհաններով ու բարակ սավանի տակ ծածկված, ոմանք էլ նախընտրում են ամռան կեսին ծածկվել տաք ծածկոցով։

Եթե դուք քնի հետ կապված խնդիր ունեք, գլխավոր պատճառներից մեկը կարող է լինել այն, թե ինչով եք պառկում քնելու։ Օրինակ, կիսագուլպայով։ Շատերի կարծիքով, կիսագուլպայով անկողին մտնելը քնելու մշակույթի կոպիտ խախտում է։

Հիրավի, կիսագուլպաները կարող են քնի համար ոչ գեղագիտական աքսեսուար լինել, բայց երբ մենք կիսագուլպայով պառում ենք քնելու, դրանով օգնում ենք կայունացնել մարմնի ջերմաստիճանը։ Նման կերպ խուսափում ենք ցրտի զգացողությունից և ավելի լավ ենք քունն առնում։

Անշուշտ, կիսագուլպաները պիտի մաքուր և փափուկ լինեն, ոչ թե՝ ամբողջ օրը հագած լինեք։

Ոմանք կիսագուլպաներն  օգտագործում են կոսմետիկ պրոցեդուրաների ժամանակ՝ դրանք հատուկ միջոցներով խոնավեցնելուց հետո թողնելով, որ այդպես մնան ամբողջ գիշեր։

Շվեյցարական Բազելի քնի լաբորատորիայում անցկացված հետազոտությունն անմիջական կապ է ցույց տվել ոտքերի ու ձեռքերի ջերմաստիճանի և մարդկանց արագ քուն մտնելու միջև։

Գիտափորձին մասնակցել է առողջ երիտասարդների մի խումբ։ Նրանք ավելի արագ են քնել, հենց որ  վերջույթները տաքացրել են։

Երբ ոտքերի ու ձեռքերի արյունատար անոթները լայնանում են, ջերմությունը վերաբաշխվում է մարմնի մնացած մասերի միջև։ Շվեյցարական հետազոտությունը ցույց տվեց, որ տաք ոտքերն ու ձեռքերն օգնում են քուն մտնել կարճ ժամանակում։

Եթե դուք այն մարդկանցից եք, որոնց մեջ անկողնում կիսագուլպա հագնելը նողկանք է առաջացնում, կարող եք փորձել Քնի ազգային հիմնադրամի առաջարկած այս եղանակներից մի քանիսը․

  • քնելուց առաջ տաք ջրով լցված շիշը կամ ջերմակը դրեք ոտքերի մոտ,
  • ձեր ամենօրյա ծածկոցի վրայից լրացուցիչ ծածկոցներ դրեք ոտքերի մոտ,
  • նախքան քնելը մի լավ տաքացրեք ձեր ոտքերը։

Կարելի է նաև ոտքերի տաք լոգանք ընդունել կամ պարզապես էլեկտրական ծածկոց գնել, որն արագ կտաքացնի ձեր մարմինը։

Այս սովորական խորհուրդները կօգնեն ձեզ հաղթահարել անքնությունը, արագ քուն մտնել և կշտանալ քնից։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am