Google-ում ինֆորմացիա փնտրելու 9 հնարք, որոնց մասին չգիտի օգտատերերի 96%-ը

Համացանցից օգտվել կարողանում են բոլորը, անգամ երեխաները, իսկ Google-ն էլ լավագույն օգնականն է ինֆորմացիա փնտրելու գործում: Եվ որքան հաճախ է լինում, երբ մենք, գրելով բառը search տողում, ստիպված ենք լինում ընթերցել շատ ավելորդ ու երկրորդական ինֆորմացիա, մինչև գտնենք այն, ինչ փնտրում էինք: Ամբողջ խնդիրն այն է, որ գոյություն ունեն search-ի ճիշտ կանոններ, որոնց մասին քչերը գիտեն: Ինչպե՞ս արագ, առանց մեծ ջանքերի գտնել այն, ինչ Ձեզ պետք է, կարդացեք ստորև.


1. Ինչպե՞ս գտնել հստակ բառը կամ բառաձևը
Դա պետք է անել ” “ կամ «» չակերտների օգնությամբ: Տեղադրեք բառը կամ բառակապակցությունը չակերտների մեջ, և Google-ը կփնտրի վեբ-կայքերը, որտեղ կա հենց այդ բառակապակցությունը կամ բառաձևը:
Օրինակ՝
[«Ես հիմա գիտեմ»]

2. Ինչպե՞ս գտնել ցիտատը, որտեղ բաց թողնված բառ կա

Ցիտատի մեջ մոռացե՞լ եք բառը։ Վերցրեք ողջ ցիտատը չակերտների մեջ, իսկ բացակայող բառի փոխարեն տեղադրեք աստղանիշ՝ *։ Նախադասությունը կգտնվի բացակայող բառի հետ միասին:
Օրինակ՝
[«Մեր հին սազի  ողբանվագ, * լարն եմ սիրում»]

3. Ինչպե՞ս գտնել բառերից յուրաքանչյուրը
Պարզապես թվարկեք բոլոր տարբերակները միմյանցից զատող ուղղահայաց սլեշով։
Օրինակ՝ 
[տանձ| խնձոր | բանան]
[փողոցներ (Հալաբյան | Մաշտոցի | Նար-Դոսի)]

4. Ինչպե՞ս գտնել բառերը մեկ նախադասության ներսում

Օգտագործեք & օպերատորը: Եթե այս օպերատորի միջոցով իրար կապեք բառերը, Google-ը կգտնի այն փաստաթղթերը, որտեղ այդ բառերը շարված են մեկ նախադասության մեջ:
Օրինակ՝
[Նժդեհի արձան & Երևան]

5. Ինչպե՞ս գտնել կոնկրետ բառը ընդգրկող փաստաթուղթը
Փնտրվող բառից առաջ  դրեք  պլյուս՝ + : Այն գրեք բառին կից՝ առանց բաժանարար տողի: Հարցման մեջ կարելի է գրել ևս մի քանի պարտադիր բառեր.
 Օրինակ՝ 
[Սասունցի Դավթի արձան  +կայարան]

6. Ինչպե՞ս փնտրումից բացառել բառը

Այն բառը, որը Դուք չեք ցանկանում տեսնել փնտրումների արդյունքում, գրեք մինուս՝ — նշանով: Մեկ փնտրումի մեջ այս եղանակով կարելի է բացառել մի քանի բառ միանգամից.
Օրինակ՝
[Արարատ լեռ  -կոնյակ,  -ֆիլմ]
[մանկական օրորոց -գնել]

7. Ինչպե՞ս փնտրել կոնկրետ կայքում
Այս գործի համար համապատասխանում է site օպերատորը: Այն թույլ է տալիս անմիջապես հարցման մեջ նշել կայքը, որը պետք է փնտրել: Չմոռանաք site բառից հետո միջակետ տեղադրել:
Օրինակ՝
[ՀՀ ԱԺ site: parliament.am]

8. Ինչպե՞ս գտնել կոնկրետ տեսակի փաստաթղթերը
Ձեզ պետք է mime օպերատորը: Հարցման մեջ տեղադրեք mime, միջակետ և հետո փաստաթղթի ձևը, որը Ձեզ պետք է, ենթադրենք, pdf կամ doc.
Օրինակ՝
[անձնագիր ստանալու համար դիմում mime:pdf]

9. Ինչպե՞ս փնտրել կայքերում կոնկրետ լեզվով
Դա արվում է lang օպերատորի միջոցով: lang-ից հետո պետք է միջակետ տեղադրել և գրել, թե որ լեզվով են Ձեզ փաստաթղթեր պետք: Եթե դա ռուսերենն է, ապա պետք է նշել ru, անգլերենի դեպքում՝ en, ֆրանսերենի դեպքում՝  fr և այլն:

Աղբյուրը՝  BlogNews.am