Ահա, թե ինչու չի կարելի դատարկ շշերը թողնել ավտոմեքենայում, հատկապես շոգ օրերին

Ամռանը որոշ ավտովարորդների մեքենաներում ջրի դատարկ շշեր կան:

Բայց Այդահո նահանգի մի էներգետիկ ընկերություն խոսեց ողբերգական հետևանքների մասին, որոնց կարող է հանգեցնել շոգ մեքենայում երկար ժամանակ թողնված ջրի պլաստիկե շիշը:

Idaho Power ընկերությունը Facebook-ում հոլովակ հրապարակեց, որում ցուցադրված է, թե ինչպես ջրով լի շիշը կարող է հրդեհի հանգեցնել արևոտ օրը:

Հուլիսի 13-ից այդ տեսանյութն ավելի քան 12 000 դիտում ունեցավ, ավելի քան 300 հոգի կիսվեց դրանով:

Idaho Power-ը բացատրում է, որ կլոր պլաստիկե շիշը թափանցիկ հեղուկով կարող է լինզայի դեր խաղալ, որն արևի ճառագայթները մեկ տեղում կկենտրոնացնի: Այդ ջերմությունը կարող է բավարար լինել հրդեհի համար:

Աղբյուր՝ BlogNews.am