Ահա այն սանրվածքը, որը բոլոր կանանց էլ սազում է

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Վարսահարդարները գաղտնիք են բացահայտել․ նրանք ներկայացրեցին մի սանրվածք, որը սազում է բոլոր կանանց։ Ես կասեի՝ խոսքը կատարելագործված հեղեղի մասին է։ Եվ այդ բացառիկ սանրվածքն անվանել են «Իտալուհի»։ Սանրվածքի առանձնահատկությունը «գլխարկն» է։ Կնոջ խոպոպները բոլորում են դեմքն ու արմատների մոտ ծավալ ստեղծում։ Շատ նրբին տեսք ունի։ Իրենց  գործի վարպետ վարսահարդարների պնդմամբ այս սանրվածքը  մեծ ժողովրդականություն է վայելում ցանկացած տարիքի ու մարմնի կազմվածք ունեցող կանանց շրջանում։ Երբեմն որպես լրացում ճակատին մազափունջ է արվում։ Այս  սանրվածքն արժանի՞ է ձեր կերպարի մեջ ընդգրկելու համար, ինքներդ որոշեք։

Բացահայտում ենք գաղտնիքը

Սանրվածքը հարմար է բոլոր տեսակի՝ երկար ու կարճ, ուղիղ ու գանգուր մազերի համար։ Եթե ցանկանում եք, որ ձեր սանրվածքը խնամված տեսք ունենա, ընդամենը ֆեն ու գլանաձև բրաշինգ (խոզանակ-սանր) է հարկավոր։ Հանուն փորձի կարելի է վարսափաթաթուկ (բիգուդի)  կամ մազերը գանգրացնելու ունելի գործի դնել։ «Իտալուհին» թաքցնում է արտաքինի աննշան թերությունները, մասնավորապես՝ դեմքին հայտնված կնճիռները։ Այսպիսի սանրվածք ունենալը միևնույն ժամանակ կխնայի ձեր ժամանակն ու միջոցները, որովհետև մշտական շտկումների անհրաժեշտությունն այլևս չի լինի։

Կարճ մազեր ունեցողների համար

Նմանատիպ սանրվածքով կարելի է ամեն օր փորձարկումներ անել։ Օրինակ, այս նույն երկարությամբ կարելի  է խոպոպներ ձևավորել։

Միջին երկարության մազեր ունեցողների համար

Թերևս սրանից դասականության հոտ է փչում։ Ավելի հարմար կլինի մազերի ժամանակակից ներկումը՝ բալայաժ (մազերի ներկման հատուկ տեխնիկա, որի դեպքում ստեղծվում  է սահուն անցում մուգ մազարմատներից դեպի բաց երանգների մազածայրեր) կամ օմբրե։

Երկար մազեր ունեցողների համար

Առանձնահատուկ նրբինություն․ անգամ ամենաբարակ  մազերին կարելի է ծավալ հաղորդել՝ շնորհիվ  բազմաշերտության, երկարությունն էլ կօգնի ամեն օր թարմ սանրվածք անել։ Չեք առարկում, չէ՞։ Հուսով ենք՝ նորընծա «իտալուհուն» պատշաճ կերպով կներկայացնեք ձեր անձնական վարսավիրին ու նա կդառնա ձեր ընդհանուր բարեկամը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am