8 մթերք, որոնք քաղցկեղ են առաջացնում․․․ Ուռուցքաբանները կոչ են անում դրանք չօգտագործել

 

Քաղցկեղի առաջացման համար բազմաթիվ պատճառներ կան։ Դրա պատճառ կարող է լինել ծխելը, քիմիական նյութերի հետ շփումը, ռադիոակտիվ ճառագայթահարումը, վարակները, սխալ սնունդը, և այլն, և այլն։ Բայց շատերին է հայտնի, որ սնունդը պակաս կարևոր դեր չի խաղում ուռուցքային հիվադությունների  կանխարգելման գործում։ Ամեն օր այս կամ այն մթերքը օգտագործելով՝ չենք էլ կասկածում՝ որքան վտանգավոր կարող են լինել դրանք մեր առողջության համար։

Bestinfo.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում ուռուցքաբանների առանձնացրած այն 8 քաղցկեղահարույց  մթերքների ցանկը, որոնք վիթխարի վնաս են հասցնում մեր օրգանիզմին և քաղցկեղի բջիջների զարգացման լուրջ նախադրյալներ ստեղծում։

 

  1. Զտված շաքար

Ռաֆինացված՝ զտված շաքարն ավելացնում է ինսուլինի մակարդակը, օրգանիզմից  դուրս հանում մեզ այդքան անհրաժեշտ կալցիումը,  նվազեցնում իմունային համակարգի ուժը և սնուցիչ միջավայր դառնում քաղցկեղի բջիջների համար։ Դեռ 1931-ին գերմանացի բժիշկ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օտտո Վարբուրգն առաջին անգամ բացահայտեց, որ ուռուցքն սնվում է շաքարով։ Միաբջիջների աճի և տարածման համար անհրաժեշտ են ֆրուկտոզայի բարձր  պարունակությամբ քաղցրացուցիչներ, որոնք անչափ արագ են ենթարկվում նյութափոխանակության։

Զտված շաքարի փոխարեն կարող եք օգտագործելմեղր, ստեվիա (բարդածաղկավորների կամ աստղածաղկազգիների ընտանիքի բույս), արմավենու շաքար, հում կերամաթ (մելասսա), թխկու օշարակ։

 

  1. Մարինացված և ապխտած սննդամթերք

Մարինացված և ապխտած մթերքները հարուստ են աղով և քացախաթթվով, որոնց հաճախակի ու մեծաքանակ օգտագործումը  շատ վնասակար է։ Այդ մթերքները պարունակում են նաև սննդամթերքի պիտանիության ժամկետը երկարացնող ու օրգանիզմի համար շատ վնասակար կոնսերվանտներ։ Ջերմամշակման ժամանակ ապխտած մթերքը վերածվում է վտանգավոր նիտրանտների, որոնք կուտակվում են մարդու օրգանիզմում՝ հանգեցնելով բջիջների քայքայման, ինչն էլ դառնում է քաղցկեղի առաջացման պատճառ։

Մարինացված և ապխտած սննդամթերքի փոխարեն կարող եք օգտագործելթարմ սեզոնային բանջարեղեն և բնական, ոչ յուղոտ միս։

 

  1. Տրանսճարպեր և հիդրոգենացված յուղեր

Դրանք այն սինթետիկ սննդամթերքներն են, որոնց քիմիական բաղադրությունը փոխվել է՝ ավելի երկարատև պահպանման նպատակով։ Հոտի վերացման և համի լավացման նպատակով յուղերի մեջ ավելացնում են քիմիական պատրաստուկներ։ Գործարանային արտադրության սննդամթերքի բաղադրության մեջ մտնող տրանսճարպերը կրկնակի մեծացնում են կրծքի քաղցկեղի առաջացման վտանգը։

Տրանսճարպերի և հիդրոգենացված  յուղերի փոխարեն կարող եք օգտագործելառաջին մզման ձիթայուղ, կոկոսի յուղ։

 

  1. Զտված սպիտակ ալյուր

Սպիտակ ալյուրը չափազանց բարձր գլիկեմիկական (սննդամթերքի օգտագործումից հետո  արյան մեջ շաքարի մակարդակի ազդեցության ծնթ խմբ) ցուցիչ ունի։ Այլ կերպ ասած՝ սպիտակ ալյուրը, որից թխված հացը համաշխարհային գրականության մեջ միայն հարուստներին հասու շռայլություն էր, իրականում մեծացնում է ինսուլինի մակարդակը։ Հավատացեք, այս ալյուրի մեջ բացարձակապես ոչ մի սննդարար նյութ չկա, քանի որ զտումից հետո նման ալյուրը զրկվում է բոլոր օգտակար հատկություններից։ Դրանից բացի սպիտակ ալյուրը նրանից է սպիտալ, քանի որ սպիտակեցնում են․․․ քլորագազով, որ տեսքն ավելի հրապուրիչ դարձնեն գնորդների համար։ Սպիտակ ալյուրի պարունակությամբ հացամթերքները դժվարամարս են, խցանում են մարդու ստամքոսաաղիքային համակարգի ուղիներն ու խարամով լցնում ամբողջ օրգանիզմը։

Զտված սպիտակ ալյուրի փոխարեն կարող եք օգտագործելխոշոր աղացած ցորենի, նշի կամ գարու ալյուր։

 

  1. Վերամշակված միս

Վերամշակված միս ասելով՝ նկատի ունենք գործարանային մսամթերքները․  նրբերշիկները, ապուխտները, երշիկները և այլն։ Դրանք հարուստ են քիմիկատներով, կոնսերվանտներով ու նիտրանտերով, որոնք բարելավում են մթերքի համուհոտն ու երկարացնում պիտանիության ժամկետը։ Հավայական համալսարանի հետազոտության տվյալներով, վերոնշյալ մսամթերքները 67 %-ով ավելացնում են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման վտանգը։ Առանձնապես վտանգավոր է ապխտած միսը, քանի որ այդ ամենով հանդերձ այն հետն էլ խեժեր է ներծծում։

Վերամշակված մսի փոխարեն կարող եք օգտագործելթարմ անյուղ միս, որից, ցանկալի կլինի՝ ձեր ձեռքով էլ ճաշ սարքեք։

 

  1. Արհեստական եղանակով բուծված ձուկ

Վերջին ժամանակներս մեզանում ասես կոմերցիոն (առևտրային) ձկնաբուծության ցավով են տարվել։ Բիզնեսի այդ սխեման շատ պարզունակ է․ վայ ձեռներեցները խիստ վատ պայմաններում՝ արհեստական ջրավազաններում ձկներ (առանձնապես՝ սաղմոնաձուկ) են բուծում։ Մինչդեռ  հարկ  է նշել, որ նման փոքրիկ ջրային տարածքներում մեծ է մանրէական, վիրուսային և մակաբուծական համաճարաների վտանգը։ Դրա համար էլ նման միջավայրում բուծված ձկները վերամշակում են հակաբիոտիկներով ու պեստիցիդներով։ Դրանից բացի, պետք է ասել, որ շատ բան չեք կորցնում (եթե չասենք՝ ազատվում եք առողջությունը վտանգող աղբից) նման պայմաններում ձուկ չգնելով, քանի որ դրանք գրեթե զուրկ են օրգանիզմի համար անչափ օգտակար Օմեգա-3 ճարպայուղերից, որոնցով հարուստ են բնական ջրավազաններում բուծված ձկները։

Արհեստական եղանակով բուծված ձկան փոխարեն կարող եք օգտագործելբնական ջրավազաններում բուծված ձկներ։ Թանկ են, իհարկե, բայց կարևորը՝ անվտանգ։ 

 

  1. Կարտոֆիլի չիփսեր

Շատերի, հատկապես կինոսիրողների շրջանում տարածված ու սիրված այս ուտելիքը տապակում են հիդրոգենացված յուղով ու լիքը աղ անում։ Ուշադրություն դարձրեք․ օրական ընդամենը 30 գրամ չիփսերի օգտագործումը հանգեցնում է տարեկան 1 կգ-ով քաշի ավելացմանը։ Չիփսերը բարձրացնում են խոլեստերինի մակարդակը և դառնում արյան ճնշման տատանման պատճառ։ Քչերին է հայտնի, որ բարձր ջերմաստիճանային  պայմաններում տապակված մթերքում առաջանում է քաղցկեղահարույց ակրիլամիդ (Acrylamide)։ Այս նյութը, որն, ի դեպ, պարունակում է նաև  ծխախոտը, քայքայում է նյարդային համակարգը, առանձնապես վնասակար է երիկամների ու լյարդի համար։

Կարտոֆիլի չիփսերի փոխարեն կարող եք օգտագործել ձիթայուղով ու սեփական ձեռքով տապակած չիփսեր։

 

  1. Միկրոալիքային վառարանում սարքած փոփքորն

Տնային պայմաններում սարքած փոփքորնը համեմատաբար առողջ սնունդ է, իսկ փաթեթը, որում դրանք պատրաստում են, պարունակում է աշխարհում ամենավտանգավոր թունավոր նյութերից մեկը՝ պերֆտորոկտանաթթու (perfluorooctanoic acid), որը երիկամների, հաստ աղիքի, միզապարկի, թոքերի և վահանաձեև գեղձի քաղցկեղի առաջացման պատճառ է դառնում։

Միկրոալիքային վառարանում սարքած փոփքորնի փոխարեն կարող եք օգտագործելխանութից գնված եգիպտացորենի հատիկներ, որոնք կարող եք ինքներդ պատրաստել տանը՝ թավայում կամ կաթսայում։

 

Bestinfo.am-ի միջոցով արդեն ծանոթացաք ամենավտանգավոր սննդամթերքների ցանկին։ Մի անտեսեք ուռուցքաբանների հանձնարարականը, բացառեք վերոնշյալ մթերքները ձեր օրաբաժնից և դրանք փոխարինեք առավել առողջ ու օգտակար սննդամթերքով։

Խնայեք ձեզ և ձեր հարազատներին։ Առողջ եղեք։