Այս աղջկան խնդրել են լքել լողավազանը՝ «անհամապատասխան» կազմվածքի պատճառով

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

«Ի՞նչ է տեղի ունենում մարդկանց հետ, երբ մեկ ուրիշին ամաչեցնելու համար ամենաանհեթեթ փաստարկներն են բերում»,- ահա թե ինչ հարց է ծագում այս պատմությանը ծանոթանալուց հետո։ Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ Թենեսի նահանգի Սեյմուր քաղաքում։

Այդ օրը բավականին հայտնի երաժիշտ Թայլեր Նյումանի հարսնացուն՝ Թորի Ջենիքսը, լողավազանում հայտնվեց վարդագույն, միացված լողազգեստով։ Ու բառացիորեն 3 րոպեից նրան շշմեցրին բոլորովին անտեղի նկատողությամբ։

«Ես երբեք սեռական ոտնձգության կամ նման մի բանի ականատես չեմ եղել, մինչև այդ պահը։ Հարսնացուիս առաջարկեցին կամ լողազգեստի վրայից շորտ հագնել, կամ լքել լողավազանը, որի համար մենք վճարում ենք ամիսը 300 դոլար։ Թորիին մեղադրեցին՝ իբր նա չափից ավելի բաց է հագնված։ Ասացին, որ նրանից բողոքել են․ մեր գալուց ընդամենը 3 րոպե անց։ Ես ու մեր 5 ընկերները նստել ու չէինք հասկանում՝ ինչ է կատարվում։ Թորին, իրեն չկորցնելով, որոշեց դիմել ադմինիստրատորին։ Ես հիմա շատ եմ ափսոսում, որ չգնացի նրա հետ։ Այնտեղ նրան առաջարկել են մի քանի ֆոտո անել, որ իրեն կողքից տեսնի։ Իբր, միայն այդ ժամանակ նա կհասկանա՝ ինչու է իր լողազգեստն անհարիր իրենց լողավազանին։ Ապագա կինս պատասխանել է, որ գիտի՝ լողազգեստն իր վրա ինչպես է նստում, չէ՞ որ ինքն է այն գնել։ Ինչին ի պատասխան ահա թե ինչ է լսել․ «Եթե ես երեխաներ չունենայի, ինքս էլ չէի հասկանա՝ այդ լողազգեստի ինչն է անընդունելի»։ Խորհրդատուն ասել է, որ չէր ցանկանա՝ իր երեխաները զբոսնելիս տեսնեին Թորիին։

Ընկերուհիս նրան բացատրել է, որ իր նստատեղն իրոք խոշոր է, ու ինքն ինչ հագնում է, հագուստը փոքր-ինչ վերև է բարձրանում։ Նրան խորհուրդ են տվել կարգին լողազգեստ գնել։ Թորին մերժել է այդ առաջարկը։ Այդ ժամանակ նրան կտրականապես արգելել են, որ մարմնի անհասանելի մասերին լոսյոն քսելիս դիմի իմ օգնությանը։ Շեշտը դրել են նրա մարմնի զանգվածեղության վրա։ «Չարժե, որ դա տեսնեն երեխաները։ Այս համալիրում շատ դեռահասներ կան, պետք չէ նրանց անհանգստացնել»։ Դուրս է գալիս՝ դա ավելի կարևոր է, քան այն, թե ինչ են զգում տղամարդիկ նրա կողքին։ Ես նրան աշխարհի ամենագեղեցիկ կինն եմ համարում, բայց նաև հարգում եմ նրան։  Ու ոչ նրան, ոչ էլ որևէ այլ կնոջ ոտնատակ չէի տա ինչ-որ հագուստի կամ արտաքինի համար։ Երբեք Թորիին այդքան շփոթված չէի տեսել։ Նա հազիվ մեզ գտավ։ Արդեն տանը նա արցունքներին ազատություն տվեց։ Թաքնվել էր ինձնից։ Ու էդ ամենն՝ այն պատճառով, որ ինչ-որ մեկը երևակայել էր, որ կարող է նրա արտաքինի ու չափսերի մասին դիտողություններ անել։ Երբեք այդքան անհարգալից վերաբերմունք չէի տեսել։ Ես հարսնացուիս նկարել եմ լողազգեստով։ Համարում եք, որ նրա տեսքն ա՞յն չէ։ Երբ գնացի գտնելու Թորիին վիրավորող կնոջը, ինձ նայում էին անըմբռնող հայացքով, կակազում էին։ Իբր այդ կինը բացակայում էր։ Բայց սրանով պատմությունը չի ավարտվում։ Հարսնացուս պիտի լողազգեստ հագնի։ Ոչ ոք իրավունք չունի ստորացնել նրան կամ մեղադրել սեքսուալության համար»։ Թայլերի այս գրառմանը 15 000 մեկնաբանություն է արվել։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am