Եթե դուք լսում եք այս 3 արտահայտությունը, ուրեմն ձեզ խաղացնում են մատների վրա

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Հանուն սեփական  հոգեբանական անվտանգության, ամեն մարդ պետք է  իմանա այն արտահայտությունները, որոնց  ոչ մի կերպ չի կարելի հավատալ։ Դրանց մեծ մասը բացասական ձեռնածությունների (մանիպուլյացիաների) շարքից է, քանի որ մարդու վրա ներգործում է մեղավորության զգացման միջոցով։ Սակայն ի թիվս բացասական մանիպուլյացիաների, կան նաև դրականները, օրինակ, սուտը։ Եվ այսպես, եթե ձեր ականջով է ընկնում այս երեք արտահայտություններից մեկը, կնշանակի՝ ձեզ փորձում են մատների վրա խաղացնել։

 

 1․«Ախր դու» կցորդով արտահայությունը

Նման արտահայտությունների առաջին խումբը բաղկացած է բոլորին հայտնի՝ «ախր դու»  կցորդով։ Բոլոր կանայք ու աղջիկներն էլ ժամանակ առ ժամանակ  լսում են հետևյալը․ «Ախր դու կին ես», «Ախր դու մայր ես», «Ախր դու տանտիրուհի ես» և այլն, և այլն։

Սույն արտահայտությունների գլխավոր նպատակը ձեզ ստիպելն  է, որ վարվեք ձեռնածուին հարմար կերպով, քանի որ նման արտահայտությունները մարդու մեջ անխուսափելիորեն մեղքի զգացում են առաջացնում։

Եվ իսկապես, ինչ մայր եք, որ չեք կարողանում երեխային ստիպել՝ լավ սովորի։ Ի՞նչ տանտիրուհի եք, որ ուտելիքը սկուտեղի  վրա ամուսնուն չեք մատակարարում, հետո՞ ինչ, որ ամբողջ օրը հոլի պես պտտվել եք խոհանոցում։  Ի՞նչ կին եք, որ հանդգնում եք հակաճառել ամուսնուն ու համարձակվում պաշտպանել սեփական կարծիքը։

Ինչպես պաշտպանվել նման ձեռնածություններից։ Փայլուն պաշտպանություն կարող է  դառնալ նախապես պատրաստած պատասխանը՝ չափազանցության հետ համաձայնության տեսքով։ Դիցուկ․

-Ախր դու կին ես։ Ո՞նց կարող ես քեզ նման կերպ պահել․․․

-Այո։ Ու ոչ միայն կին, այլև ամենալավ կինն աշխարհում։ Հենց դրա համար էլ ինձ կարելի է։

 

2 «Եթե» նախապայմանով արտահայտություններ

Ձեռնածու արտահայտությունների մյուս խմբից հաճախ տղամարդիկ են օգտվում։ «Ես հետդ կամուսնանամ, եթե․․․» («աշխատանքից ազատվես, նիհարես, ինձնից տղա ունենաս, էն հիմարիկի հետ էլ կապերդ խզես․․․»)։ Չհավատա՛ք։ Հնարավոր է, որ ամուսանանաք, բայց նրա հետ երջանիկ չեք  լինի։

«Եթե» նախապայմանի վրա հիմված բոլոր տեսակի հարաբերությունները դատապարտված են։ «Եթե»-ն յուրօրինակ գաղտնաբառ է, որի մեջ գաղտնագրված են ձեռնածությունն ու  շանտաժը։ Այդ բառի մեջ կա ամեն ինչ, սիրուց բացի։ «Եթե» բառով մշտապես ձեզ մանիպուլյացիայի ենթարկող մարդու  հետ հարաբերությունները ճանապարհ են ոչ մի տեղ։ Որքան էլ տխուր է, բայց նման ձեռնածուին տված լավագույն պատասխանը բաժանումը կլինի։ Օրինակ․

-Ես քեզ իմ հարսնացուն կհայտարարեմ, եթե ծնողներիս դուր գաս․․․

-Եթե քեզ այլևս չտեսնեմ իմ կյանքում, դա  լավագույն նվերը կլինի իմ հարսանքին։ Մնաս բարով։

 

3․Անթաքույց շողոքորթություն                                                                                                                                                                      

Ի թիվս բացասական արտահայտությունների, կա նաև ձեռնածու արտահայտության երրորդ՝ անսքող շողոքորթություն արտացոլող խումբը։ Կեղծ հոգեբանական ամսագրերն ու կայքերը ողողված են «Ինչպես մարդուն ստիպել  անել այն, ինչ ձեզ է հարկավոր է» կամ «Ինչպես անել, որ մարդիկ ձեր փոխարեն կատարեն ձեր պարտականությունների մի մասը» կարգի խորհուրդներով։ Դիցուկ․

«Ես վստահ եմ, որ քեզնից լավ դա ոչ ոք չի անի»,- ահա ծայրահեղ վտանգավոր արտահայտությունը, որը կեղծ հոգեբանները խորհուրդ են տալիս կիրառել մարդկանց կառավարելու համար։

Երբեք նման սխալ թույլ չտաք։ Թույլ մի տվեք նաև, որ շողոքորթությամբ ձեզ մատների վրա խաղացնեն։ Թեև ձեռնածությունը մարդկանց մեջ դրական հույզեր է արթնացնում, դա ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել։ Նախևառաջ, ցանկացած շինծու բան զգացվում է ենթագիտակցության մակարդակով։

Երկրորդ, իր ուժերը և հնարավորությունները սթափ գնահատող մարդը նման կարգի արտահայտություններին ագրեսիվ ձևով կարող է արձագանքել։

Երրորդ, ինչ-որ մեկին առաջնության դափնին հանձնելով՝ դուք շրջապատի աչքի առաջ գիտակցաբար իջեցնում եք սեփական ինքնագնահատականը։ Ուզո՞ւմ եք, որ մարդը  ձեզ մի լավություն անի, պարզապես խնդրեք նրան դրա մասին։

Հիշեք, որ առողջ ու ներդաշնակ հարաբերությունները մարդկանց միջև հնարավոր է կառուցել միայն անկեղծության միջոցով։  Մինչդեռ ցանկացած մանիպուլյացիա վաղ թե ուշ բացահայտվելու է։ Ցանկացած արտահայտություն, որը դուք անում եք ոչ սրտանց, ուրիշի «խելքը ուտելու» սովորական փորձ է ընկալվում։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am