Ավելորդ քաշի 5 պատճառ, որոնք կապված չեն սննդի հետ

Steptohealth.ru-ն գրում է, որ ավելորդ քաշը սովորաբար կապվում է սխալ սննդի հետ։ Ավելորդ կիլոգրամների կուտակումը մեծամասամբ կապված է դրա հետ, բայց ոչ բոլոր դեպքերում։ Ավելորդ քաշի առաջացման պատճառ կարող են դառնալ նաև այս խնդիրները։

1. Լյարդ։ Ավելորդ քաշի առաջացման պատճառ կարող են դառնալ լյարդի առողջության հետ կապված խնդիրները։ Սա ամենակարևոր օրգաններից մեկն է, որը պատասխանատու է ամբողջ օրգանիզմի, լավ ինքնազգացողության համար։ Երբ լյարդի աշխատանքը խանգարվում է, որովայնի հատվածում սկսվում է ճարպ կուտակվել։ Կարող են նկատվել հետևյալ նշանները.

• արյան մեջ շաքարի բարձր մակարդակ
• զարկերակային բարձր ճնշում և արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակ
• հոդացավ
• ալերգիա
• մաշկային խնդիրներ։

2. Ձվարաններ։ Կանանց շրջանում ավելորդ քաշի առաջացումը կարող է կապված լինել նաև ձվարանների խնդիրների հետ։ Ավելի ճիշտ, հորմոնալ անհավասարակշռության հետ։ Այդ պատճառով սննդի հետ օրգանիզմ մտնող ածխաջրերը վերածվում են ճարպի՝ անկախ նրանից, թե որքանով է հավասարակշռված սննդակարգը։ Ձվարանների վատ աշխատանքի նշաններ են.

• ավելորդ քաշի կուտակում՝ անկախ սննդակարգից և ֆիզիկական ակտիվությունից
• քաղցր և կաթնամթերք ուտելու անհագ ցանկություն
• ճարպի կուտակում մարմնի ստորին հատվածում
• ցավ ձվարանների շրջանում։

3. Խնդիրներ վահանաձև գեղձի հետ։ Վահանաձև գեղձի աշխատանքի հետ կապված խնդիրները կարող են անդրադառնալ քաշի վրա։ Այս գեղձի կողմից արտադրվող հորմոններն ազդում են նյութափոխանակության վրա, ինչի արդյունքում ավելի քիչ կամ ավելի շատ կալորիաներ ենք սկսում ծախսել։ Վահանաձև գեղձի առողջության հետ կապված խնդիրների առկայության մասին կարող են վկայել հետևյալ խնդիրները.

• մկանային թուլություն
• քրոնիկական թուլություն
• քաշի ավելացում
• մազաթափություն
• դանդաղ պուլս
• դեպրեսիա։

Հարկավոր է դիմել էնդոկրինոլոգի օգնությանը՝ խնդիրն ախտորոշելու և բուժման ընթացքը որոշելու համար։

4. Խնդիրների մակերիկամների հետ։ Ավելորդ քաշի առաջացումը կարող է կապված լինել նաև այս օրգանի հետ։ Սթրեսի դեպքում տեղի է ունենում հորմոնալ հավասարակշռության խախտում, ինչի հետևանքով կարող են տուժել օրգանիզմի տարբեր գործառույթներ։ Մակերիկամներն արտադրում են կորտիզոլ, որն առավել հայտնի է՝ որպես սթրեսի հորմոն։ Դրա բարձր մակարդակն իր հերթին՝ առաջացնում է ճարպերի կուտակում մարմնի տարբեր հատվածներում։ Այս օրգանի աշխատանքի հետ կապված խնդիրների մասին կարող են վկայել հետևյալ նշանները.

• ճարպի կուտակում որովայնի և գոտկատեղի հատվածում
• դեմքի ու իրանի հատվածում գիրացում է նկատվում, իսկ ոտքերն ու ձեռքերը նիհար են մնում
• բարձրանում է զարկերային ճնշումը
• մկանները թուլանում են
• նկատվում են տրամադրության անկումներ։

Եթե նկատում եք այս խնդիրները, խորհրդակցեք բժշկի հետ։

5. Երկրորդ տիպի շաքարային դիաբետ։ Սա ավելորդ քաշ հավաքելու պատճառներից մեկն է։ Այս հիվանդությանը բնորոշ է արյան մեջ շաքարի բարձր կոնցենտրացիան։ Դա տեղի է ունենում ինսուլինի նկատմամբ բջիջների ռեակցիայի թուլացման հետևանքով։ Արյան մեջ շաքարի բարձր կոնցենտրացիան հանգեցնում է ավելորդ քաշի։ Հարկավոր է խորհրդակցել համապատասխան մասնագետի հետ։

Աղբյուր՝ 168.am