Կառուցվել է ֆիզիկայի օրենքները մերժող ջրային կամուրջ

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Աշխարհում այնքան զարմանահրաշ բաներ կան, որ հաճախ դրանց առատությունից  մարդու գլուխը պարզապես պտտվում է։

Մենք հիանում ենք մարդու հանճարից և պատմում եզակի կամրջի մասին, որին նայելիս շունչդ կտրվում է։

2002 թվականին աշխարհն ականատես եղավ հրաշքին․կյանքի կոչվեց  Նիդերլանդների մայրցամաքային հատվածը ձեռակերտ Ֆլեվոլանդ կղզուն կապող Veluwemeer Aqueduct-ի կամուրջը՝ երկրի լավագույն ինժեներների ստեղծագործությունը։

Մինչ այդ քննարկվել են ամենատարբեր գաղափարներ, բայց շատ նախագծեր չափազանց թանկ էին, և դրանց կառուցման համար ավելի շատ ժամանակ պիտի պահանջվեր։

Հիմնական շեշտը դրվել էր նրա վրա, որ թե ջրային, թե ցամաքային փոխադրամիջոցները կարողանային շարժվել անդադար, առանց խցանման մեջ հայտնվելու և ուշանալու։

Ապշեցուցիչ լուծումը՝ ջրային կամուրջը, ի վերջո կյանքի կոչվեց։ Հետիոտնի մասին նույնպես  չեն մոռացել։ Նրանց համար մայրուղու եզրերին հատուկ մայթեր են կառուցվել։

Այսօր 3 մետր խորության ջրի տակով անցնող կամրջի վրայով օրական սլանում է 28 հազար ավտոմեքենա, իսկ նավակները հանգիստ կտրում-անցնում են կամրջի վրայի ջրային մակերեսը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am