5 արդյունավետ վարժություն մեկ շաբաթում՝ ձիգ և կլորիկ նստատեղ ունենալու համար

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Բոլոր կանայք էլ ուզում են պիրկ նստատեղ ու ազդրեր ունենալ։ Բայց հաճախ ո՛չ օրաբաժնում փոփոխությունները, ո՛չ հետևողական մարզանքները  նկատելի արդյունքի չեն հանգեցնում։ Բարեբախտաբար ելք կա․ ֆիթնեսի գծով փորձագետ Ջեսիկա  Սմիթը վարժությունների ծրագիր է մշակել, որն օգնում է մեկ շաբաթում նիհարել։ Ամեն մի վարժությունից հետո  պիտի 15-20 րոպե սրտի աշխատանքը բարելավող  մարզանքներ անեք։

 

1 Պառկեք մեջքի վրա, թևերը ձգեք մարմնի երկայնքով։ Թեթևակի ծալեք ոտքերը ծնկների մասում և հնարավորինս մոտեցրեք ձեզ։ Մեջքն ուղիղ պահեք,  կրունկները միացրած, այնպես որ ոտնաթաթերը  դեպի դուրս լինեն ուղղված։ Ծնկները իրարից հեռացրեք։ Զգուշորեն  բարձրացրեք ոտքերը  45 աստիճան անկյան տակ և ծնկները միասին ծալեք։ Այդ դրությունը պահեք մի քանի վայրկյան՝ նախքան ոտքերը ձեզ կմոտեցնեք։ Կրկնեք վարժությունը 15 անգամ։

 

2 Ուղիղ  կանգնեք, ոտքերը ուսերից փոքր-ինչ լայն, ոտնաթաթերը դեպի դուրս։ Այժմ ծնկները ծալեք 90 աստիճան անկյան տակ և կքանստեք։ 30 վայրկյան մնացեք այդ դիրքով։ այնուհետև ոտքի կանգնեք՝ բարձրացնելով աջ ծունկը դեպի կրծքավանդակ։ Աջ ոտքը դրեք ցած և նույնը  կրկնեք ձախ ոտքով։ Կրկնեք վարժությունը 10 անգամ՝ յուրաքանչյուր ոտքով։

 

3 Թեթևակի առաջ թեքվեք, կանգնեք մի ոտքի վրա, միաժամանակ մյուս ոտքը հետ տարեք։ Վարժությունը  հիշեցնում է  գեղասահորդի շարժումը սառույցին։  Միաժամանակ ձեռքերը  փոխադրեք ձեր առաջ՝ մարզանքի արդյունքը  լավացնելու համար։ Վարժությունը   կատարեք մեկ րոպեի ընթացքում։

 

4 Կանգնեք, ոտքերը դրեք կոնքերի լայնությամբ, բռունցքները սեղմեք՝ ասես բռնցքամարտի պիտի բռնվեք։  Մի ոտքն առաջ դնելով՝ բռունցքով հարվածեք երևակայական տանձիկին, այնուհետև հարված հասցրեք մեկ, ապա մյուս ոտքով։ Կրկնեք վարժությունը 10 անգամ։

 

5․«Թիթեռնիկ» վարժություն։ Նստեք հատակին, ոտքերը ծկներում ծալեք և միացրեք ներբանները։ Կոճերը բռնելով՝ ծկներն իջեցրեք։ Մեջքն ուղիղ պահեք։ 30 վայրկյան մնացեք այդ դիրքով։ Այս վարժությունը կպրկի ազդրերի մկանները և հաջորդ օրերին կկանխարգելի ցանկացած ցավ։

Ազդրերի և նստատեղի ավելորդ քաշից ազտվելուն կօգնեն նաև  ջրային թերապիան և մերսումները։

Եթե առողջ սնունդ եք օգտագործում, բայց միաժամանակ քաշ եք կորցնում, զբաղվում եք սպորտով ու խթանում արյան հոսքը դեպի ազդրեր, ուրեմն շատ արագ կնկատեք առաջին դրական արդյունքը։ Այս վարժությունը հազվադեպ է, որ ոչ մի արդյունքի չի հանգեցնում։ Ուստի եթե ոչ մի առաջխաղացում չնկատեք, կնշանակի՝ դա լիպեդեմիա կոչվող գենետիկական վիճակի հետ է կապված։ Նման դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am