9 եղանակ՝ լողափին արված լուսանկարներում ֆոտոմոդելի տեսք ունենալու համար

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Թե ինչու սրա մասին ավելի շուտ չէի իմացել․․․

Որպեսզի լողազգեստով նկարներում Victoria’s Secret-ի հրեշտակների տեսքն ունենաք, պետք է ճիշտ սնվեք, շատ մարզվեք և մի շարք գեղարարություններ անեք։ Կամ էլ պարզապես հետևեք այս 9 կանոններին։

 

  1. Ուղղվեք5_woman_posing_5

Տոնածառի ֆոնին եք նկարվում՝ հաստ բաճկոնով, թե ծովի ափին՝ լողազգեղտով, ուղղեք մեջքն ու ներս գցեք փորը։ Ձեռքը դրեք գոտկատեղին․ այդպես տեսողականորեն կնեղացնեք այն։

  1. Մի պառկեք5_woman_posing_7

Մի պառկեք ճոճացանցին։ Ավելի լավ է նստեք, հենվեք արմունկին, իսկ մյուս ձեռքով գիրք (կոկթեյլ) բռնեք կամ ուղղեք մազերը։

  1. Լուսանկարվեք վերևից

Լուսանկարվեք հասակով մեկ․ թող ընկերուհին ոտնաթաթերի վրա կանգնի։ Մնացած դեպքերում այլ դիրք ընտրեք։ Ֆոտոխցիկը սիրում է երեք քառորդը։ Այս ռակուրսից մարմինն ավելի սլացիկ է դուրս գալիս, իսկ դեմքը՝ նրբագեղ։

  1. Հետևեք ոտքերին5_woman_posing_1

Եթե ուզում եք կանգնած լուսանկարվել, մի ոտքը ծնկի մասում ծալեք ու մի թեթև բարձրացրեք։ Եթե նկարվում եք ավազին նստած, ոտքերն ավելի լավ է խաչեՔ, արմունկը դնեք ծնկին, իսկ դասակը հասցնեք դեմքին։

  1. ․․․ ու հատկապես փորին

Որոշ ռակուրսներից անգամ սլացիկ աղջիկների փորի ծալքերն են երևում։ Օրինակ, սքութերով կամ ճոճացանցին նստած։ Ուղղակի ձեռքով ծածկեք փորը կամ պարզապես հրաժարվեք այդ դիրքից։

  1. Ժպտացեք

Հանգստի տեղից հաջող լուսանկար ունենալու գաղտնիքը տրամադրությունն է։ Աշխույժ նկարերը շատ հավանումներ են ունենում։ Ավելին, անկեղծ ժպիտը ընդունակ է ուշադրությունը շեղել անհաջող ռակուրսից։

  1. Առջևում մի կանգնեք

Եթե դուք մյուսներից բոյով եք, առաջ մի եկեք, քանի որ կգրավեք լուսանկարի մեծ մասը։ Դա ձեզ պե՞տք է։

  1. Թաքցրեք թերությունները

Եթե դուք դեռ նիհարում եք, բայց հայտնվել եք ծովափում, ոտքերի ծայրին կանգնեք։ Ավելի սլացիկ կլինեք։

Լավ դիմանկարի համար ընտրեք կիսադեմը և անպայման բարձրացրեք կզակը։

  1. Շունչ քաշեք

Կատարյալ կադրեր լինում են, բայց դրանց վրա աշխատելն ուժասպառ է անում։ Պարզապես շունչ քաշեք ու գժություններ արեք։ Չենք խոստանում, որ գերազանց նկար կստացվի հենց այն պահին, երբ դիրք չեք ընդունի։ Բայց դուք հանգստանում եք, ոչ թե մոդել եք աշխատում։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am