Դիմահարդարանքի 7 սխալ, որոնք ձեր տարիքն ավելի են մեծացնում

 

Դիմահարդարանքը պիտի ընդգծի կնոջ գեղեցկությունը։ Դա փաստ է։ Լինում են դեպքեր, սակայն, երբ դիմահարդարանքը հակառակ արդյունքի է հանգեցնում։ Շատ  կանայք դիմահարդարում անելիս սխալներ են գործում, և այդ սխալների մասին չեն էլ իմանում։

Bestinfo.am-ը ներկայացնում  է այն 7 հիմնական սխալները, որոնցից պիտի ձերբազատվեք,  եթե չեք ուզում ձեր տարիքից ավելի մեծ երևալ։

 

1 Կարմրաներկ

Անկասկած, կարմիր այտերը զգալիորեն փոխում են կնոջ դեմքը, բայց այստեղ պիտի զգույշ լինել։ Կարմրաներկի մուգ երանգները ձեր տարիքը մեծացնում են․ ինչպես  ասում է ժողովրդական ասացվածքը՝ ունքը շինելու փոխարեն աչքն էլ են հանում։  Հենց դրա համար պետք է հրաժարվեք փայլատ և մուգ նրբերանգներից։

 

2 Դարչնագույն ստվերաներկեր

Սա բոլորի թույլ տված ամենատարածված սխալներից մեկն է։ Դարչնագույն ստվերաներկերն աչքն ավելի արտահայտիչ են դարձնում,  բայց ավաղ, միաժամանակ ընդգծում են կոպերի հոգնածությունը։ Դրա պատճառով հայացքի թարմությունը  չքանում է։

 

3 Աչքերի մատիտ

Ներքևի կոպը սև մատիտով ներկելը արտաքուստ նեղացնում է աչքերը։ Սա դիմահարդարանքի կոպիտ սխալներից մեկն է։ Եթե ուզում եք խիտ թարթիչների տպավորություն ստեղծել, որոշակի գծերով ներկեք արտևանունքների միջանկյալ հատվածը։

 

4 Սևաներկ թարթիչների համար

Վերևի թարթիչների սևաներկը հայացքն ակնթարթորեն արտահայտիչ է դարձնում, բայց մյուս կողմից էլ ներքևի թարթիչներին արված սևաներկն ընդգծում է աչքերի շուրջ գոյացած կնճիռները։scoopwhoop.com

 

5 Աչքերի ստվերաներկ

Աչքերի ստվերաներկը, մյուս գույների համեմատ, ավելի դժվար է ներդաշնակել մաշկի գույնի հետ։ Կապույտ, դարչագույն, կանաչ կամ մանուշակագույն երանգներն ավելի լավ են նայվում։ Մինչդեռ սև ստվերաներկ օգտագործելիս  ձեր տարիքը զգալիորեն մեծացնում եք։

 

6 Հստակ գծեր

Եթե ձեզ թվում է՝ վերևի կոպին արված հստակ գիծը ձեր հայացքն առավել համարձակ է դարձնում, սխալվում եք։ Երբ գիծն ավելի մեղմ եք անում, դա հայացքին բնականություն է հաղորդում։ Իսկ հոծ հստակ գիծը ձեզ զգալիորեն ծերացնում է։

 

7Շրթներկ

Ուրվագծային մատիտն օգնում է շուրթերի ձևն ընդգծելուն ու շրթներկն ամրացնելուն։ Եթե այն չի համընկնում փայլի կամ շրթներկի երանգին, դա ոչ միայն ձեզ կմեծացնի, այլև գռեհիկ տեսք կունենա։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am