Ընկերուհիները սելֆի արեցին ինքնաթիռի 2 տարբեր չվերթների ժամանակ. նայելով լուսանկարներին՝ նրանք շոկի ենթարկվեցին

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Սմարթֆոնի և արագ ինտերնետի դարաշրջանում մարդիկ շատ են սիրում լուսանկարվել։ Միշտ և ամենուր։ Ժամանակակից սմարթֆոն ունեցող համարյա բոլորը էջեր ունեն Ինստագրամում, որը նրանք մոլեգնորեն լցնում են մի տոննա միանման լուսանկարներով։

Ոմանք էլ սիրում են պարզապես դիտել ընկերների լուսանկարները և հետևել նշանավոր մարդկանց կյանքին։ Մի խոսքով, ծառայություններն այնպիսի արագությամբ են զարգանում, որ շուտով ակնատես կլինենք մեր տատիկների շուկա այցելելու լուսանկարներին։

Մեր պատմությունը հենց դրա մասին է։ Նյուքասլից Պալմա դե Մայորկա թռիչքի ժամանակ երեք ընկերուհի որոշում են համատեղ սելֆի անել, որպեսզի հավերժացեն ճամփորդության սկիզբը։

Անցավ 2 տարի։ Ընկերուհիները հանդիպեցին ու որոշեցին նույն կազմով կատարել 2 տարի առաջվա ճամփորդությունը։ Նրանք թռան նույն երթուղով ու դարձյալ ընդհանուր լուսանկար արեցին ինքնաթիռում։

Որոշ ժամանակ անց Շերոն Հաաքը որոշեց նայել լուսանկարները։ Տեսածը նրան զրկեց խոսելու ունակությունից։

Երկու լուսանկարում էլ կարելի է նկատել երիտասարդի, որը նստած է ընկերուհիների հետ ու ժպտում է ֆոտոխցիկին։

«Անցած շաբաթ որոշեցի քրքրել ֆոտոարխիվս ու նայել վերջին ճամփորդությունների նկարները։ Նայելով լուսանկարները՝ դրանցից երկուսում ինչ-որ անսովոր բան նկատեցի։ Ուշադիր նայեցի ու հասկացա, որ երկուսում էլ նույն մարդն է։ Ուղղակի սարռում եմ»,- պատմում է Շերոնը։

Եթե չես հավատում, ինքդ նայիր։ Սա ընկերուհիների վերջին արձակուրդի նկարներն են։

Իսկ այս լուսանկարը 2 տարվա վաղեմության է։

Շերոնին այնքան է անհանգստացրել այդ իրավիճակը, որ նա լուսանկարները տեղադրել է իր Ֆեյսբուքում։ Նա հարցրել է օգտատերերին՝ լուսանկարներում տեսնո՞ւմ են նույն մարդուն։

Պատասխանը միանշանակ է․ դա նույն մարդն է։

Միստիկա՞ է սա, թե՞ պարզապես զուգադիպություն։

Երբեմն կյանքը մեզ բարդ իրավիճակներում է դնում, հանդիպեցնում անհրաժեշտ մարդկանց հետ ու որոշակի նշաններ ցույց տալիս։ Հնարավոր է՝ սա այդպիսի մի պահ է։ Շերոնի համար, իհարկե։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am