10 ոճային սխալ, որի պատճառով կարող եք ծիծաղի առարկա դառնալ ․․․Եվ խնդիրն ամենևին տարիքը չէ․․․

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Կնոջ կյանքը  խիստ հակադիր է․ նա մերթ չնաշխարհիկ գեղեցկուհի է, մերթ քայլում է սայրի վրայով՝ հրեշի տեսք չունենալու համար։

Հաճախ են պատահում ոճական ձախողումներ, երբ կինը երիտասարդության ափից շպրտվել է ու վերադառնալու ապարդյուն ճիգեր է գործադրում։

Լինում են դեպքեր, երբ կինը միմոսի տեսք է ստանում, և խնդիրը բնավ տարիքը չէ։

Կարևոր չէ՝ դուք որ ճամբարից եք, այս սխալներից գոնե մեկը հաստատ արել եք։ Դրա համար էլ կարդանք ու այլևս այսպես չվարվենք։

 

  1. Վճռականորեն հրաժարվեք վագրանախշ հագուստից։ Շատ լավ է, որ այն նորից նորաձև է, ու ձեր սիրելի դերասանուհու նաընտրությունն է։ Բայց բանն այն է, որ այն բնորոշ է ջահել կանանց, որոնք բոլորովին ճաշակ չունեն։ Ավելի լավ է՝ վագրանախշ պայուսակ կամ կոշիկ կրեք։ Դա իրոք ճաշակով է և անվտանգ։ошибки в стиле
  2. Չմոռանաք մազերը կտրել։ Սանրվածքը և փայլուն մաշկը գլխավորն են կնոջ կերպարում։ Նույնիսկ եթե որոշել եք երկար մազեր պահել, անպայման կտրեք ծայրերը՝ 8-12 շաբաթը մեկ։ Հակառակ դեպքում դրանք համատարած կճյուղավորվեն ու կչորանան։
  3. Թափանցիկ հագուստը թողեք լողափի համար։ Այնտեղ դրանք շատ էլ տեղին են։ Իսկ այ ցանցկեն բլուզը, որի տակից գինեգույն կրծկալ եք հանում, ավելի լավ է միջատներից պաշտպանվելու համար օգտագործեք։ Թափանցիկ զգեստը մետրոյում թե աշխատավայրում գռեհիկ է նայվում։ошибки в стиле
  4. Արևի տակ լույս տվող լոսինաները նույնպես ձեզ չեն գեղեցկացնում։ Որպեսզի հաջորդ անգամ նույն սխալը չանեք, հանդերձարանում բռնկումով լուսանկար արեք։ Իսկ անհաջող օրինակը տանը հագեք։
  5. Ձեր նոր կոշիկի տակից պոկեք գինը։ Ոչ ոք ձեր ոտքի տակ չի ընկնելու, որ տեսնի՝ ինչ առասպելական գին եք տվել կոշիկին։ошибки в стиле
  6. Այսօր դիզայներները հակված են պրինտները խառնելուն։ Բայց չափը մի անցեք։ Եթե սիրում եք ծաղիկներ, հագուստը համակցեք այնպես, որ ծաղիկները լինեն տարբեր չափսերի ու տարբեր ֆոների։ Սիրում եք զոլեր և ուզում եք համակցել դրանք․շապիկը թող հորիզոնական զոլերով լինի, փեշը կամ տաբատը՝ ուղղահայաց։
  7. Հրաժարվեք անփույթ հյուսքից։ Այդ սանրվածքն այնքան է ձանձրացրել, որ բառացիորեն ջղայնացնում է։ Հարթ հյուսք, կիսահյուսք արեք կամ հետաքրքիր պոչիկ սարքեք։ошибки в стиле
  8. Մի հագեք այնպիսի բոկոտիկ, որից ձեր ճկույթը դուրս է գալիս։ Սովորաբար այդպես է լինում բարակ փոկերով կոշիկի դեպքում, որն արտադրողը նախատեսել է նեղ ներբանի համար։
  9. Լայն հագուստ եք հագնում։ Սակայն դրանք ավելորդ կիլոգրամները թաքցնելու լավագույն միջոցը չեն։ Ընդգծեք կազմվածքը․ այդպես ավելի սլացիկ կթվաք։ошибки в стиле
  10. Եվ վերջում․ թախանձագին կոչ ենք անում տանն էլ լավ հագնվել։ Ավելի կոնկրետ՝ այնպես հագնվեք, որ ամոթ չլինի հարևանի առաջ դուռը բացելը։ Լոգախալաթը միայն լոգարանից ննջարան վազելու համար թողեք։ Իսկ մնացած ժամանակ հագեք լոսինա և մարզաշապիկ, շորտ և շապիկ։ Իհարկե, մաշվածները չէ, այլ՝ լավ տեսք ունեցողները։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am